Պատրաստեք ուռհայի կոլոլակ հետևյալ բաղադրատոմսով
ՈՒՌՀԱՅԻ ԿՈԼՈԼԱԿ շատ համեղ Մսով ուտեստ է:
ՈՒՌՀԱՅԻ ԿՈԼՈԼԱԿ շատ համեղ Մսով ուտեստ է:
Ոչխարի միսը ոսկորից առանձնացնել: Ոսկորները խաշել, արգանակը քամել, աղ անել: Միսը երկու անգամ մսաղացով անցկացնել: Ավելացնել ձավարը, աղ, պղպեղ ցանել: Մեկ ձու կոտրել վրան, ձեռքով խառնել այնքան, մինչև համասեռ խճողակ ստացվի: Որքան շատ խառնեք զանգվածը, կոլոլակն այնքան հաջող կստացվի: Ձեռքի մեջ մի գունդ միս վերցնել, փոս անել, մեջը դնել մի կտոր սառած կարագ, փակել, կոլոլակի ձև տալ: Երբ բոլոր գնդիկները պատրաստ լինեն, գցել եռացող արգանակի մեջ: Եփել այնքան, մինչև կոլոլակները ջրի երես բարձրանան: Կոլոլակների վրա շաղ տալ կտրատած մաղադանոս: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info