MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թավրիզյան քուֆթա

Խաշած սիսեռը կլպել, 3 ճ. գդալի չափ առանձնացնել, պատառաքաղով տրորել: Չամիչը, ծիրանաչիրն ու սալորաչիրը գոլ ջրով թրջել: Զաֆրանը լցնել հավանգի մեջ, մի պտղունց աղ ավելացնել, տրորել, վրան 3 թ.գդալ եռջուր լցնել, թրջել 5 րոպե: Աղացած մսին ավելացնել տրորած սիսեռը, նախապես խաշած բրինձը, մանր կտրտած 0.5 գլուխ սոխը, 1 ձվի դեղնուցը, աղ ու պղպեղ անել, լցնել զաֆրանի 1 թ.գդալ թուրմը, լավ հարել, 20 րոպեով դնել սառնարանը: Չամիչը, սալորաչիրն ու ծիրանաչիրը ջրքամել, դնել թղթե անձեռոցիկի վրա: Կափարիչով հրակայուն ամանը յուղել, ջեռոցը միացնել 150*: Խաշած ձուն կիսել: Խճողակը 2 մասի բաժանել, գունդ անել, մեջը փոս անել, փոսի մեջ կես ձու, կես ընկույզ, մեկական ծիրանաչիր և սալորաչիր, և չամիչ դնել, գնդի ձևը վերականգնել, դնել ջեռոցի տապակի մեջ, կողքին շարել չերրի լոլիկները, այնքան արգանակ լցնել, որ մակարդակը հասնի մսագնդերի 2/3-ին, կափարիչ դնել, ջեռոցում եփել 30 րոպե, ապա կափարիչը վերցնել, թողնել քուֆթան ևս 15 րոպե եփվի և կարմրի: Մնացած կես գլուխ սոխը կիսաօղակների կտրտել, յուղով տապակել, ավելացնել զաֆրանի մնացած թուրմը, քրքումը, սիսեռը, մնացած արգանակը, պղպեղ անել և եռացնել, կրակից վերցնել: Քուֆթան և սոուսը մատուցել միասին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թավրիզյան քուֆթա

տավարի միս տավարի միս 300 gram

մսի արգանակ մսի արգանակ 500 ml

յուղ յուղ 2 chashi_gdal

սիսեռ սիսեռ 100 gram

ձու ձու 2 հատ

լոլիկ լոլիկ 1 kg

բրինձ բրինձ 50 gram

սոխ սոխ 1 glux

ընկույզ ընկույզ 20 gram

սալորի չիր սալորի չիր 30 gram

ծիրանի չիր ծիրանի չիր 30 gram

շաֆրան շաֆրան

չամիչ չամիչ 30 gram

քրքում քրքում 1 teyi_gdal

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3570դրամ,
իսկ կալորիականությունը ` 516 կկալ

Նշված տվյալներով արդյունք չկա