Պատրաստեք տավարի միս խմորի մեջ հետևյալ բաղադրատոմսով
ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԽՄՈՐԻ ՄԵՋ շատ համեղ Մսով ուտեստ է:
ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԽՄՈՐԻ ՄԵՋ շատ համեղ Մսով ուտեստ է:
Պատրաստի խմորիչով խմորը բացել մսի չափով, թողնել հանգստանա: Տավարի փափկամիսը երկայնակի կտրել, գրքի պես բացել, համեմել աղով, սպիտակ պղպեղով: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել, մինչև կեղև ստանա: Մաղադանոսն ու ծիթրոնը կտրատել: Սխտորը մանրացնել: Կիտրոնի կեղևի մի մասը քերել: Խառնել կանաչին, սխտորը, կիտրոնի կեղևը, կարագը: Կիսաեփ միսը թավայից հանել, դնել տախտակին: Վրան տեղադրել սխտորով միջուկը: Միսը ռուլետի պես փաթաթել այնպես, որ կանաչին մնա ներսում: Ռուլետը տեղափոխել խմորի վրա, խմորը ծրարաձև փաթաթել: 200 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ կես ժամ: Կտրատել, զարդարել կանաչիով և լոլիկի շերտերով, մատուցել:
Автор и администратор сайта 1001recepti.info