Պատրաստեք տավարի միս բուրգունդյան հետևյալ բաղադրատոմսով
ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԲՈՒՐԳՈՒՆԴՅԱՆ Ֆրանսիական Մսով ուտեստ է:
ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԲՈՒՐԳՈՒՆԴՅԱՆ Ֆրանսիական Մսով ուտեստ է:
Միսը լվանալ, չորացնել, ջլերը հեռացնել: Կտրատել խոշոր կտորներով, անձեռոցիկի վրա չորացնել: Ապուխտը ձողիկներով կտրատել: Գազարը լվանալ, մաքրել, մանր կտրատել: Սոխը մաքրել, մանրացնել, սխտորը` նույնպես: Բանջարեղենը կարելի է մանրացնել դանակով, ավելի հեշտ կլինի` խոհանոցային կոմբայնի օգնությամբ: Վերցնել մաղադանոսի, ուրցի փնջերը, դափնու կես տերևը, որոնք նախապես հարկավոր է լվանալ և չորացնել, թելով կապել կամ դնել մաքուր տոպրակի մեջ: Խոր սոտեյնիկի կամ չուգունե թավայի մեջ լցնել մանրացրած ապուխտը, խառնելով տապակել մոտ հինգ րոպե: Բեկոնը թավայից հանել, դնել մի կողմ: Թավայի մեջ մեկ գդալ յուղ կամ կարագ ավելացնել, կրակն ուժեղացնել և տապակել միսը: Որպեսզի այն ոչ թե եփվի, այլ տապակվի, մսակտորները հերթով գցել թավայի մեջ, այլ ոչ միանգամից: Տապակել երկու կողմից մինչև կարմրի: Միսը դնել ապուխտի կողքին: Յուղն ավելացնել, տապակել գազարը, սոխն ու սխտորը, կրակն իջեցնել: Մի քանի րոպեից լցնել ալյուրը, տապակել: Խառնելով ավելացնել տոմատը, հետո նաև գինին: Ավելացնել արգանակը, կրակն ուժեղացնել, եռացնել մի քանի րոպե: Հետո կրակն իջեցնել, աղ անել, գցել պղպեղի հատիկները և համեմունքի տոպրակը: Ավելացնել միսն ու ապուխտը, եփել: Կափարիչը փակել, դնել 160 աստիճան տաք ջեռոցի մեջ 2,5-3 ժամով: Մեկ այլ թավայի մեջ լցնել 300 մլ ջուր, 30 գրամ կարագ, շաքարավազ, մաքրած մանր սոխուկները: Եռացնել, հետո կրակն իջեցնել, ծածկել կափարիչով, եփել ~10 րոպե: Կափարիչը վերցնել, թավան թափահարելով խառնել, մինչև հեղուկը գոլորշիանա, սոխը` կարմրի: Շամպինիոնները մաքրել, լվանալ, կտրատել, կարագով տապակել, աղ, պղպեղ անել: Ռագուն հանել ջեռոցից: Հանել համեմունքի տոպրակը, ավելացնել սունկն ու սոխուկները: Մատուցել կարտոֆիլի հետ` կանաչիով զարդարելով:
Автор и администратор сайта 1001recepti.info