Պատրաստեք տապակա «արմավիր» հետևյալ բաղադրատոմսով
ՏԱՊԱԿԱ «ԱՐՄԱՎԻՐ» շատ համեղ Մսով ուտեստ է:
ՏԱՊԱԿԱ «ԱՐՄԱՎԻՐ» շատ համեղ Մսով ուտեստ է:
Սմբուկը երկայնակի շերտատել: Սոխն ու լոլիկը օղակ-օղակ կտրատել: Նեխուրը կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել: Տապակել սմբուկի, սոխի շերտերը: Աղ ցանել, շուռ տալ, հանել թավայից: Տապակել կտրատած միսը, լոլիկը: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, աղ ցանել: Միսն ու լոլիկը հանել թավայից, տեղավորել սմբուկի կողքին: «Աշտարակ» սոուսը կարելի է նախապես պատրաստել և պահեստավորե: Ընկույզը, սխտորը, կտրատած համեմն ու սամիթը հավանգի մեջ ծեծել, ավելացնել սպիտակ գինի, մի փոքր բուսայուղ: Թավայի մեջ կարագ հալեցնել, կտրատած նեխուրը մի քիչ դաղել, ավելացնել սոուսը, բոված ալյուրն ու թթվասերը: Մի քիչ ջուր ավելացնել, աղ անել: Եփել, որ սոուսը թանձրանա: Թանձրահյութը լցնել տապակած մսի և բանջարեղենի վրա, մատուցել:
Автор и администратор сайта 1001recepti.info