Պատրաստեք տապակա «արարատ» հետևյալ բաղադրատոմսով
ՏԱՊԱԿԱ «ԱՐԱՐԱՏ» Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
ՏԱՊԱԿԱ «ԱՐԱՐԱՏ» Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Բրինձը եփել, ջրքամել, աղ անել: Միսը բարակ շերտերի բաժանել: Թավան տաքացնել, նախ տապակել միսն առանց յուղի: Հետո շուռ տալ: Երբ միսն արդեն երկու կողմից կեղև ստանա, բուսայուղ ավելացնել թավայի մեջ: Երբ միսը մի քանի րոպե կտապակվի և գրեթե պատրաստ կլինի, ավելացնել աղ, պղպեղ, կոնյակ և այրել այն: Կրակը թեժացնելու դեպքում սպիրտային մասն ինքնիրեն կայրվի: Մեկ այլ թավայի մեջ կարագը հալեցնել: Չիրը մանր կտրատել և բովել կարագով: Ափսեի մեջ դնել նեխուրի տերևները: Վրան Արարատի նման մեծ ու փոքր բլրակներով դնել բրինձը: Շուրջը շաղ տալ չիրը: Մի կողմում տեղադրել տապակված կտրատած միսը: Թավայի մեջ լցնել սերուցքը, զաֆրան ավելացնել, մի քիչ եփել: Թանձրահյութը լցնել բրնձի և մսի արանքում: Զարդարել չորացրած լավաշի կտորներով:
Автор и администратор сайта 1001recepti.info