MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սալորաչրով և արքայախնձորով խոզի միս

Սոխը և սխտորը մանր անցքերով քերիչով քերել, խառնել 0.75 բաժակ խնձորի հյութի և կոնյակի հետ, աղ ու պղպեղներ անել: Խոզի ոսկորը հեռացրած մսակտորի մեջ կտրվածքներ անել, միսը դնել խոր թասի մեջ, մսակտորը դնել մեջը, վրան լցնել համեմված մարինադը, հավասարաչափ տարածել, ծածկել թաղանթով, առնվազն 6 ժամ թողնել սառնարանում մարինացվի: Միսը սառնարանից հանել, սենյակային ջերմաստիճանում պահել 10-15 րոպե: Սալորաչիրը կտրտել նշի մեծության: Նուշը կլպել: Արքայախնձորը քամել, հյութը պահել: Միսը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, ճեղքերը լցոնել սալորաչրի կտորներով և նշով, ներարկչի օգնությամբ մնացած խնձորի հյութը ներարկել մսի մեջ, մսակտորը օծել հալեցրած կարագով, վրան շարել արքայախնձորի օղակները, ծածկել ալյումինաթղթով և 180 աստիճան ջերմությամբ ջեռոցում եփել ամեն կգ-ի հաշվով 1 ժամ: Մսի մարինադին խառնել արքայախնձորի հյութը, այս սոուսով մի քանի անգամ օծել մսակտորը: Դրանից հետո ալյումինաթուղթը հեռացնել, մեկ անգամ էլ օծել սոուսով, եփել ևս 30 րոպե: Կտրելուց առաջ` թողնել 20 րոպե միսը հանգստանա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորաչրով և արքայախնձորով խոզի միս

խոզի միս խոզի միս 1.5 kg

սոխ սոխ 1 glux

սխտոր սխտոր 2 pchex

սալորի չիր սալորի չիր 100 gram

պահածոյացված արքայախնձոր պահածոյացված արքայախնձոր 1 tup

նուշ նուշ 70 gram

խնձորի հյութ խնձորի հյութ 1.5 teyi_bajak

կոնյակ կոնյակ 30 ml

կարագ կարագ 30 gram

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 7790դրամ,
իսկ կալորիականությունը ` 320 կկալ

Նշված տվյալներով արդյունք չկա