Պատրաստեք մսով լազանյա հետևյալ բաղադրատոմսով
ՄՍՈՎ ԼԱԶԱՆՅԱ Իտալական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ՄՍՈՎ ԼԱԶԱՆՅԱ Իտալական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Բոլոր բանջարեղենները լվանալ, մաքրել: Տաքացրած բուսայուղի մեջ տապակել կտրատած սոխը, նեխուրը, գազարը: Ավելացնել միսը, ապուխտը, մշկընկույզը, աղ, պղպեղ անել: 20 րոպե հետո ավելացնել տոմատի սոուսը, փակել, մարմանդ կրակով շոգեխաշել: Այնուհետև լցնել արգանակը, գինին, կանաչիների փունջը և շոգեխաշել 1 ժամ: Եփելուց հետո կանաչիները հանել: Լազանյայի շերտիկները եփել եռացող աղաջրի մեջ` ավելացնելով երկու ճաշի գդալ բուսայուղ, որպեսզի լազանյաները չկպչեն իրար: Լցնել քամիչի վրա, որ ջուրը քամվի: Ուղղանկյուն խմորները շարել մաքուր սրբիչի վրա և չորացնել: Տապակը յուղել, խմորներ շարել: Նրանց վրա շարել մսի շերտը,, լցնել սոուս և ծածկել քերած պանրով և կարագի կտորներով: Հետո շարել խմորների երկրորդ շերտը, լցնել միջուկի երկրորդ շերտը: Վերջում պանիր և կարագ դնել վրան: Եփել ջեռոցում 40 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Автор и администратор сайта 1001recepti.info