Պատրաստեք մսով կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ շատ համեղ Մսով ուտեստ է:
ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ շատ համեղ Մսով ուտեստ է:
Միսը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ ցանել: Սոխն ու կանաչին աղալ, խառնել մսին: Զանգվածը ձեռքով լավ խառնել, տեղափոխել կաթսայի մեջ, եփել՝ վրան մի բաժակ ջուր ավելացնելով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան: Տապակել՝ անընդհատ խառնելով: Խմորը բացել այնպես, որ տապակի կրկնակի չափն ստանա: Բացված խմորը փռել տապակի վրա ( կեսը կմնա կախված): Մսի տապակված միջուկը տարածել խմորի վրա: Խմորի մյուս ծայրը բերել, ծածկել կարկանդակը: Եզրերը ծալել դեպի ներս, ամրացնել: Ձուն հարել, քսել կարկանդակի վրա: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում, մինչև կարկանդակը կարմրի, խմորը չպետք է թույլ լինի: Այն թխված է, երբ բավականաչափ չոր է, ձեռք տալիս մատների հետքը չի մնում:
Автор и администратор сайта 1001recepti.info