Պատրաստեք մսով եվ սնկով ջեռեփուկ հետևյալ բաղադրատոմսով
ՄՍՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ՄՍՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Միսը լվանալ, չորացնել, կտրատել խորանարդաձև: Ալյուրը, աղը, պղպեղը խառնել: Մսի կտորները թաթախել խառնուրդի մեջ: Սոխն ու սխտորը մաքրել, նեխուրը և լոլիկը լվանալ: Սոխը, նեխուրը, լոլիկը կտրատել: Սխտորը մանրացնել: Կանաչին լվանալ, տերևներն առանձնացնել: Տապակի մեջ լցնել միսը, սոխը, սխտորը, նեխուրը: Ավելացնել կարմիր գինին, ծածկել և դնել 160 °С տաք ջեռոցի մեջ 1,5 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնել: Սունկը լվանալ, շերտատել, բուսայուղով տապակել, մինչև հեղուկը ցամաքի: Տապակը ջեռոցից հանել, սառեցնել, ավելացնել սունկը, լոլիկը, կանաչին: Աղ, պղպեղ ցանել, խառնել: Սեղանին ալյուր ցանել, խմորը բարակ բացել: Տապակը խմորով ծածկել, ավելորդ խմորը կտրել: Կենտրոնում խմորը ծակել, թղթե խողովակ դնել, ջերմաստիճանն իջեցնել 180 °С: Խմորին հարած դեղնուց քսել, ևս 30–35 րոպե դնել ջեռոցը:
Автор и администратор сайта 1001recepti.info