Պատրաստեք մակարոնով և մսով ջեռեփուկ հետևյալ բաղադրատոմսով
Մակարոնով և մսով ջեռեփուկ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մակարոնով և մսով ջեռեփուկ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, լցնել մանր կտրտած սոխը, խոշոր քերած գազարը, հենց սոխը թափանցիկ դառնա` ավելացնել աղացած միսը, շարունակել տապակել: Կաթսայի մեջ եռացող ջրին աղ անել, սպագետին եփել: Միսը համեմել աղ ու պղպեղով, բահարով, դարչինով, լոլիկի մածուկով, աջիկայով, կրակից վերցնել: Մակարոնը ջրքամել: Ջեռոցի տապակի պատերին կարագ քսել, պաքսիմատ շաղ տալ: Ջրքամած սպագետին լցնել թասի մեջ, վրան 2 ձու ջարդել, զանգվածի կեսը լցնել տապակի մեջ, հարթեցնել, վրան տարածել մսի խճողակը, ապա մակարոնի մնացած զանգվածը, հարթեցնել, վրան պաքսիմատ շաղ տալ, կարագ դնել: Եփել 180* ջերմ. ջեռոցում մոտ 20 րոպե` մինչև վարդագունի: