Պատրաստեք լավաշով բարուրած քաբաբ հետևյալ բաղադրատոմսով
Լավաշով բարուրած քաբաբ շատ համեղ Մսով ուտեստ է:
Քաբաբ պատրաստում են և բաց կրակի վրա, և տապակի մեջ: Առաջարկում եմ շատ հարմար չափի քաբաբիկներ պատրաստել և դրանք բարուրել լավաշով:
Լավաշով բարուրած քաբաբ շատ համեղ Մսով ուտեստ է:
Քաբաբ պատրաստում են և բաց կրակի վրա, և տապակի մեջ: Առաջարկում եմ շատ հարմար չափի քաբաբիկներ պատրաստել և դրանք բարուրել լավաշով:
Աղացած մսի վրա սոխ և սխտոր քերել, ավելացնել տրորած համեմի սերմը, աղ ու պղպեղներ անել, լավ հարել, պետք է ստացվի միջին փափկության զանգված: Զանգվածից երկարուկ քաբաբներ ձևավորել, բուսայուղով տապակել այնքան, որ կեղև կապեն, բայց լրիվ չեփվեն: Լավաշից այնպիսի մեծության քառակուսիներ կտրտել, որ քաբաբները հնարավոր լինի մեջը բարուրել: Լավաշի կտորի վրա անկյունագծով քաբաբ դնել, 3 անկյունները վրա բերել, ստացված բարուրիկները շարել ձիթայուղով օծած տապակի մեջ, վրան էլ ձիթայուղ քսել, դնել 180* տաք ջեռոցը, թողնել 10 րոպե: Ընթացքում սոուս պատրաստել` խառնելով կետչուպը, մայոնեզը, տաբասկո սոուսն ու մանանեխը: Մատուցել միասին: