Պատրաստեք կոտլետ իմպերիալ հետևյալ բաղադրատոմսով
Կոտլետ Իմպերիալ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Կոտլետ Իմպերիալ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Հորթի միսը բաժանում ենք շերտերի կոտլետների չափով, երկու երեսից ծեծում, համեմում աղով և պղպեղով:
Կոտլետները տապակում ենք կարագով, փակ կափարիչով, դանդաղ կրակի վրա` մի քանի անգամ շրջելով: Ավելացնում ենք կտրատած սունկը և տապակում մինչև պատրաստ լինելը: Հանում ենք կոտլետները և սունկը, լցնում ենք արգանակը և եռացնում: Ձուն ջարդդում ենք, համեմում ենք աղով և հալած կարագով տապակում ենք ` ստանալով բարակ շերտ: Ձվածեղը դնում ենք ափսեյի վրա, վրան դնում ենք կոտլետը, հետո սունկը, ձվածեղի եզրերը հավաքում ենք իրար վրա, վրան լցնում ենք արգանակը և մատուցում: