Պատրաստեք էնչիլլադա աղացած միս հետևյալ բաղադրատոմսով
ԷՆՉԻԼԼԱԴԱ ԱՂԱՑԱԾ ՄԻՍ Արևելյան Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ԷՆՉԻԼԼԱԴԱ ԱՂԱՑԱԾ ՄԻՍ Արևելյան Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տապակի մեջ լցնել բուսայուղը և տապակել սոխը, սխտորը, ավելացնել աղացած կամ մանր կտրտած կանաչ և կարմիր պղպեղները, 2-3 ր. խառնելով տապակել, այնուհետև ավելացնել աղացած միսը, աղը և պղպեղը, մանր կտրտած լոլիկը, խառնել և 8-10 ր. եփել: Տորտիլլա լոշերի մեջ գդալով լցնել մսի խառնուրդը, փաթաթել, շարել ջեռոցի ուղղանկյուն տապակի մեջ, վրան տոմատի մածուկ կամ կտրտած լոլիկ, քերած պանիր լցնել և դնել 200 աստիճան տաքացված ջեռոցը՝ մինչև պանիրը հալվի և կարմրի: Վրան կտրտած համեմ ցանել և մատուցել թթվասերի հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info