Պատրաստեք արարատյան հագանի հետևյալ բաղադրատոմսով
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱԳԱՆԻ շատ համեղ Մսով ուտեստ է:
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱԳԱՆԻ շատ համեղ Մսով ուտեստ է:
Տավարի մարինացված միսը նախապես համեմել աղով, պղպեղով, գինի և բուսայուղ լցնել վրան, մի քանի ժամ մարինացնել: Մարինացված միսը ձողիկներով կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել: Անընդհատ խառնել, որպեսզի միսը համաչափ տապակվի: Գլուխ սոխը կտրատել, ավելացնել մսին, խառնել: Մինչ կտապակվի, ավեացնել նաև 5-6 սանտիմետրանող կտորներով կտրատած կանաչ սոխը: Կրակն ուժեղացնել, լցնել կոնյակը, սպասել, որ սպիրտային մասն այրվի, ապա կրակն իջեցնել: Սմբուկը, լոլիկը, պղպեղը, սոխը տապակել, աղալ, համեմել աղով, պղպեղով: Ստացված բանջարեղենային խյուսը լցնել հագանու մեջ: Հինգ-վեց րոպե եփել հագանին մարմանդ կրակի վրա: Ապա թավան վերցնել, հագանին լցնել մատուցվող ափսեի մեջ, մի կտոր կարագ դնել վրան: Զարդարել կտրատած մաղադանոսով և չոր լավաշով: