Պատրաստեք սյոմգայով սուֆլե հետևյալ բաղադրատոմսով
Սյոմգայով սուֆլե շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Սյոմգայով սուֆլե շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ձուկը մեծ կտորների բաժանել, բլենդերով մանրացնել: Եթե բլենդեր չկա, կարելի է մսաղացով աղալ: Սպիտակուցը աղով հարել, ավելացնել սորուցքը: Հարել այնքան, մինչև մասսան սկսի թանձրանալ: Ավելացնել ձուկը, զգուշորեն խառնել: Սուֆլեն դնել կաղապարների մեջ: Սիլիկոնե կաղապարներին բուսական յուղ չքսել, իսկ մնացածին մի քիչ բուսական յուղ քսել: Կաղապարը դնել խորը տապակի մեջ: Տապակի մեջ լցնել տաք ջուր այնպես, որ այն հասնի սուֆլեի կաղապարին: Դնել 180 աստիճան տաքացված ջեռոցում: Թխել 35-40 րոպե: Եփվելու ընթացքում սուֆլեն բարձրանում է, հետո իջնում՝ դա նորմալ է: Պատրաստի սուֆլեն ամբողջությամբ հովացնել ու հետո հանել կաղապարներից: Հրուշակեղենի ներարկիչի օգնությամբ սուֆլեն զարդարել պանրով: Եթե ներարկիչ չկա կարելի է պանիրը դնել տոպրակի մեջ, անկյուն կտրել ու նախշեր անել: Կենտրոնում դնել ձկնկիթը:
Автор и администратор сайта 1001recepti.info