Պատրաստեք ձուկ լավաշի մեջ հետևյալ բաղադրատոմսով
Ձուկ լավաշի մեջ շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ձուկ լավաշի մեջ շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ձուն գցել եռացած ջրի մեջ, եփել 10 րոպե: Ձվերը գցել սառը ջրի մեջ, կճեպը հանել: Ձվերը քերել կամ մանր կտրատել: Պանիրը քերել: Պահածոյացված ձկի հեղուկ մասը քամել, պատառաքաղով տրորել: Կանաչին լվանալ, չորացնել, մանրացնել: Սխտորը մանրացնել, խառնել կանաչուն և մայոնեզին: Լավաշը փռել, վրան առատ քսել մայոնեզի խառնուրդը: Վրան համաչափ շերտով քերած պանիր տարածել: Դնել երկրորդ լավաշը` մայոնեզ քսած կողմով ներքև: Վրան մայոնեզ քսել և ձկան շերտով ծածկել: Դնել երրորդ լավաշը, մայոնեզ քսել և ցանել քերած ձուն: Լավաշները ձիգ փաթաթել: Ռուլետը կես ժամով դնել սառնարանի մեջ: Սառնարանից հանել, մատի հաստությամբ շերտեր անել, դասավորել ափսեի մեջ, զարդարել կանաչիով:
Автор и администратор сайта 1001recepti.info