Պատրաստեք ծրարած ձուկ` բանջարեղենով հետևյալ բաղադրատոմսով
ԾՐԱՐԱԾ ՁՈՒԿ` ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ Հայկական Ձկնեղեն է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ԾՐԱՐԱԾ ՁՈՒԿ` ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ Հայկական Ձկնեղեն է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Թասի մեջ լցնել բարակ շերտատած պղպեղները, գազարը, կտրտած կանաչին, շերտատած սխտորը, համեմել աղով, պղպեղներով, կոճապղպեղով, ձիթայուղ ավելացնել, խառնել: Կիտրոնից 2 շերտ պահել զարդարելու համար, մնացածի հյութը քամել, լցնել բանջարեղենի վրա: Ալյումինաթուղթ կտրել տապակից 2 անգամ մեծ չափի: Ձկան վրա աղ ու սև պղպեղ անել, փորի մեջ կանաչի և կարագ դնել: Ալյումինաթղթի վրա լցնել բանջարեղենի կեսը, դնել ձուկը, լցնել մնացած բանջարեղենը, շարել լոլիկի շերտերը, ալյումինաթուղթը վրա բերել, եզրերը լավ ամրացնել: Ձուկը տեղափոխել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը և այնտեղ թողնել 30-35 րոպե: Որից հետո ալյումինաթղթի մի անկյունը բացել, առաջացած հյութը լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել 3ճ/գդ սառը ջրով բացած օսլան, լավ հարել եփել մինչև թանձրանա մոտ 1 րոպե, եթե անհրաժեշտ է աղ ու պղպեղ անել: Ձուկն ու բանջարեղենը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել, զարդարել կիտրոնի շերտերով:
Автор и администратор сайта 1001recepti.info