Պատրաստեք սնկով սպաս հետևյալ բաղադրատոմսով
ՍՆԿՈՎ ՍՊԱՍ շատ համեղ Ապուր է:
ՍՆԿՈՎ ՍՊԱՍ շատ համեղ Ապուր է:
Ձավարը նախապես խաշել: Ձուն կոտրել կաթսայի մեջ, ալյուրը լցնել վրան, խառնել: Ավելացնելլ մածունը և մածունի չափ սառը ջուր: Խառնել, կարելի է մեկ-երկու ճաշի գդալ թթվասեր ավելացնել, ավելի համեղ կստացվի: Սպասն անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա, մինչև եռալը: Ցանկալի է խառնել փայտե գդալով, այդպես սպասը չի կտրվի: Ավելացնել խաշած ձավարը, եռալուց հետո նաև տավարի մսով երեք կոլոլակ: Սունկը բարակ շերտատել, տապակել բուսայուղի մեջ, լցնել սպասով կաթսան: Նույն թավայում տապակել մանրացրած սոխը, համեմել կարմիր պղպեղով, ծիթրոնով, աղ անել: Սպասը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան դնել սոխեռածը:
Автор и администратор сайта 1001recepti.info