Պատրաստեք հունական ապուր վրաստո հետևյալ բաղադրատոմսով
Հունական ապուր Վրաստո շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Հունական ապուր Վրաստո շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Հորթի ոսկորով միսը լվանալ, կտրատել, լցնել խորը կաթսայի մեջ, երկու լիտր ջուր լցնել, եփել մեկ ժամ: Միսը հանել, կտրատել, տաք պահել: Արգանակը թողնել կրակին: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, ոչ թեժ կրակով 15 րոպե տապակել մանրացրած սոխը, գազարը, խոշոր կտրատած նեխուրը (քարաուզ): Ավելացնել քերիչով անցկացրած մի կարտոֆիլ, խառնել: Եթե չոր ստացվի, մի քիչ ջուր լցնել: Տապակած մթերքը լցնել արգանակի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը: Եռացնել, կրակն իջեցնել ու եփել կես ժամ: Ձուն հարել, մեջը կիտրոնի հյութ լցնել, ջուր և ալյուր, լավ խառնել: Համեմել աղով և պղպեղով, բարակ շիթով լցնել ապուրի մեջ, վերցնել կրակից: Մատուցել մսի կտորների և կտրատած կանաչու հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info