Իմ Խոհանոցը
Ուրախ պինգվիններ ձեր սեղանին

Գազարը կլոր-կլոր կտրատել, եռանկյունաձև սեգմենտ կտրել- հանել: Ձիթապտղի մի մասի երկարավուն կողմի վրա նույնպես եռանկյունաձև բացվածք անել: Վերցնել առանց կտրվածքի զեյթուն, կորիզի բացվածքի մեջ գազարի փոքր կտոր դնել և ատամի փայտիկի օգնությամբ «հավաքել» պինգվինը` 1. գազարի կլոր կտոր 2. կտրվածքով ձիթապտուղ 3. գազարով լցոնած ձիթապտուղ, ներքևի ձիթապտղի կտրվածքի մեջ դնել քերած պանիր կամ կաթնաշոռ, պինգվինը պատրաստ է: Այս ուրախ պինգվինները կարող են զարդարել ձեր թե տոնական սեղանները և թե սովորական ընտանեկան ընթրիքը:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ուրախ պինգվիններ ձեր սեղանին
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
690դրամ,
իսկ կալորիականությունը ` 137 կկալ
Press Esc to close
Liana Bagaryan

Автор и администратор сайта 1001recepti.info