ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Սիրահարների օրը սեղանը պետք է լինի տոնական և ռոմանտիկ միաժամանակ: Պաճուճանքների կարիք չկա. որքան սեղանը պարզ լինի, այնքան լավ: Զարմացրեք Ձեր սիրելիին. ափսեի կողքին դրեք երկար ցողունով վարդ: Կարելի է կցել փոքրիկ սիրային բովանդակությամբ բացիկ: Սեղանին դրվող ծաղիկները շատ բուրավետ չպիտի լինեն: Կարելի է սփռոցի վրա թերթիկներ շաղ տալ: Մոմերը ևս ուժեղ հոտ են ունենում, անգամ եթե հոտային հավելումներ չեն պարունակում: Դրա համար մոմերը վառեք կերակուրն ուտելուց հետո: Ինչ վերաբերում է գույնի ընտրությանը, տարբերակները բազմազան են:
Ավանդական կարմիր-սպիտակը շատ գեղեցիկ է: Ճերմակ սփռոցի վրա կարմիր անձեռոցիկներ, կարմիր ուլունքի հատիկներ, վարդի թերթեր դասավորեք: Պատառաքաղն ու դանակը կապեք կարմիր ժապավենով: Կարելի է որպես իմնական գույն օգտագործել դեղինը, որը թեթև և ուրախ տրամադրություն է ստեղծում:
Liana Bagaryan

Автор и администратор сайта 1001recepti.info