Իմ Խոհանոցը
Լոլիկից վարդեր

Լոլիկից պատրաստված վարդերը կզարդարեն ցանկացած աղցան և ուտեստ: Վերցնել մեկ-երկու լոլիկ: Լոլիկը կիսել, կտրած մասով դեպի ներքև դնել տախտակի վրա և բարակ շերտեր ստանալ:
Չորս-հինգ շերտ հովհարաձև դնել իրար վրա: Կլոր փաթաթել, կստացվի վարդ:
Ուտեստը զարդարելու համար երկու-երեք վարդ դնել իրար մոտ: Սամիթի կամ մաղադանոսի տերևներով ստանալ վարդի տերևի տպավորություն:
Liana Bagaryan

Автор и администратор сайта 1001recepti.info