MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Գինու բաժակները բազմազան են, բոլոր տեսակներն անհնար է տեղավորել մի դարակի մեջ: Սպիտակ գինու բաժակն, օրինակ, տարբերվում է կարմիր գինու բաժակից իր երկարավուն տեսքով, երկրորդն ավելի կլոր է: Բաժակը պետք է լինի հարթ և թափանցիկ ապակուց: Գիտակներն այդպես հեշտորեն տեսնում են գինու տարիքը: Սպիտակ գինին տարիների ընթացքում ավելի հարուստ գույն է ստանում, իսկ կարմիրը` բացանում է: Սպիտակ գինու բաժակները երկու հիմնական ձև ունեն. երիտասարդ գինու համար են երկար, եզրերի կողմում «բացվող», լայնացող գավաթները: Ավելի հին գինին «պահանջում է» լայն հատակով և նեղացող բերանով գավաթ` գինու բույրը պահպանելու համար: Այն թողնում է, որ գինին շնչի: Բացի այդ այսպիսի գավաթով կարելի է երիտասարդ կարմիր գինի ըմպել: Կարմիր գինին «սիրում է» լայն հատակով գավաթներ, որոնք վերին մասում նեղանում են, այսպես գինին հարստացվում է թթվածնով և բույրը բացվում է: Հին կարմիր գինին ըմպում են դեպի ներս թեքվող բերանով գավաթով: Այն գինու համը փափուկ է դարձնում և օգնում է լեզվի ռեցեպտորներին գնահատել գինու համը: Բուրավետացված կամ լիկյորային գինիների համար բաժակներն ավելի փոքր են: Լիկյորինն ունի կակաչի ձև, բուրավետացված գինունը` կարմիր գինու բաժակի նման, բայց ավելի փոքր: Գազավորված գինու բաժակն ավելի երկար է, իսկ գազավորված քաղցր գինին լավ «բացվում է» լայն գավաթի մեջ: Վարդագույն գինու բաժակը լայն է, քան սպիտակ գինունը, եզրերը թեքված են դեպի դուրս: Անկեղծ ասած, լավ ու հաճելի հյուրերի հետ ցանկացած բաժակով գինին համեղ կթվա, այնպես որ վայելեք հայկական գինի և ապրեք երկար:



Автор и администратор сайта 1001recepti.info