Պատրաստեք հալած պանրիկներով պիցցա հետևյալ բաղադրատոմսով
ՀԱԼԱԾ ՊԱՆՐԻԿՆԵՐՈՎ ՊԻՑՑԱ Իտալական Պիցցա է:
ՀԱԼԱԾ ՊԱՆՐԻԿՆԵՐՈՎ ՊԻՑՑԱ Իտալական Պիցցա է:
Պիցցայի լոշիկը դնել ջեռոցի տապակի վրա, բուսայուղ քսել վրան: Կիսապխտած երշիկը մսաղացով անցկացնել: Կարելի է աղացած մսով փոխարինել երշիկը: Հալած պանրիկները բարակ շերտերի բաժանել: Սխտորը ճզմել, խառնել թթվասերին: Մի փոքր սովորական պանիր քերել: Լոշիկի վրա դնել նախ հալած պանրիկներն այնպես, որ խմորը ծածկվի: Հաջորդ շերտին դնել երշիկը, վրան քսել թթվասերը, քերած պանիր շաղ տալ: Եփել տաք ջեռոցում 35-40 րոպե, մինչև ոսկեգույն կեղև ստացվի: Զարդարել կանաչիով և ձիթապտուղներով:
Автор и администратор сайта 1001recepti.info