MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բաղարջ

Կաթը գոլացնել, խմորիչը խառնել կաթին, թողնել: Ավելացնել 0.5 կգ ալյուր և խառնել: Դնել տաք տեղ, կարելի է խմորով թասը դնել տաք ջրով լի ավելի մեծ թասի մեջ: Սրբիչով ծածկել: Խմորը կրկնակի ծավալ պիտի ստանա մոտ կես ժամ անց: Սպիտակուցները առանձնացնել դեղնուցներից, դեղնուցները շաքարավազի և վանիլի հետ հարել: Սպիտակուցները հարել մի պտղունց աղի հետ մինչև անշարժ փրփուրի վերածվելը: Դեղնուցը խառնել թթխմորին, խառնել նաև փափկած կարագը: Վերջում ավելացնել սպիտակուցները, խառնել ևս մեկ անգամ: Ավելացնել մնացած ալյուրը, խմոր հունցել: Խմորը դնել տաք տեղում: Մոտ մեկ ժամ մնալուց հետո խմորը կբարձրանա: Չամիչը թրջել գոլ ջրում 15 րոպե, քամել: Լցնել խմորի մեջ, խառնել, նորից դնել տաք տեղ: Տապակը յուղել, խմորը լցնել այնքան, որ տապակի կամ կաղապարի 1/3 մասը միայն լցվի: Ծածկել կենցաղային տոպրակով: 100 աստիճանի ջեռոցում թխել 10 րոպե: Հետո ջերմաստիճանը բարձրացնել 180 աստիճան, թխել մինչև պատրաստ լինի: Եթե լուցկու չոփը մտցնելուց հետո չոր է դուրս գալիս, պատրաստ է: Գլազուրի համար սպիտակուցը հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Լցնել թխված բաղարջի վրա, վրան ցանել մանր կոնֆետներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բաղարջ

կաթ կաթ 500 ml

խմորիչ խմորիչ 10 gram

ալյուր ալյուր 1 kg

ձու ձու 6 հատ

կարագ կարագ 200 gram

շաքարավազ շաքարավազ 300 gram

չամիչ չամիչ 300 gram

վանիլ վանիլ 1 teyi_gdal

գլազուր

սպիտակուց սպիտակուց 2 հատ

շաքարավազ շաքարավազ 100 gram

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2980դրամ,
իսկ կալորիականությունը ` 827 կկալ

Автор и администратор сайта 1001recepti.info