Պատրաստեք սխտորով թթու հետևյալ բաղադրատոմսով
ՍԽՏՈՐՈՎ ԹԹՈՒ շատ համեղ Պահածո է:
ՍԽՏՈՐՈՎ ԹԹՈՒ շատ համեղ Պահածո է:
Նոր, հասած գլուխ սխտորը մաքրել, կտրել արմատները, սառը ջրով լվանալ: Այնուհետև լցնել 3լ.-ոց ապակե բանկայի մեջ, վրան աղաջուր ավելացնել, ցանկության դեպքում ավելացնել նաև սև հատիկավոր պղպեղ և դափնի տերև և դնել արևի տակ: 2 օրը մեկ ջուրը փոխել: 40 օրից ջուրը թափել և վրան գինու քացախ լցնել: Բանկան կափարիչով պինդ փակել և դնել հով տեղ: Կարելի է պահել 2 տարի: Եթե սխտորը շատ է չորացել, պետք է 2-3 ժամ պահել սառը ջրի տակ և նոր միայն մաքրել: Պատրաստելու ժամկետը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջն է:
Автор и администратор сайта 1001recepti.info