MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սմբուկով խավիար

Սմբուկը լվանալ կեղևազրկել, կտրատել երկարությամբ և տապակել ձեթով: Տապակելուց հետո դնել քամիչի մեջ, որպեսզի ձեթը դուրս գա: Կանաչ պղպեղը բաժանել երկու մասի և տապակել ձեթի մեջ: Նորից շարել քամիչի մեջ: Սառչելուց հետո, մաքրել պղպեղի վրայի կեղևը: Պղպեղը և սմբուկը մսաղացով աղալ և դնել տարայի մեջ: Կարմիր պղպեղը բաժանել երկու մասի, սերմերը հանել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Սոխը մաքրել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Մեկ շիշ ձեթը լցնել մեծ կաթսայի մեջ, դնել գազօջախին, որպեսզի լավ տաքանա, այնուհետև ավելացնել սոխը և տապակել: Երբ սոխը կլինի ոսկեգույն, ավելացնել աղացած կարմիր պղպեղը, խառնել և թողնել կրակին այնքան, մինչև պղպեղը գրեթե եփված կլինի: Այնուհետև ավելացնել աղացած կանաչ պղպեղը և սմբուկը, լավ խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Հարկավոր է անընդհատ խառնել, որպեսզի կաթսայի տակը չկպչի: 40 րոպե եփելուց հետո, վրան ավելացնել տոմատի մածուկը և շարունակել եփելը: Եփել մարմանդ կրակի վրա 3-4 ժամ, վերջում ավելացնել մանրացված մաղադանոսը և աղը: Եփել ևս 1 ժամ, զանգվածը պետք է միասեռ լինի: Երբ խավիարը պատրաստ կլինի, լցնել տարաների մեջ և եռացնել բանկաները, այնուհետև փակել: Այս ամենը արվում է ապահովության համար:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկով խավիար

սմբուկ սմբուկ 1.5 kg

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 kg

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 kg

ձեթ ձեթ 0.5 liters

սոխ սոխ 0.5 kg

տոմատի մածուկ տոմատի մածուկ 5 chashi_gdal

մաղադանոս մաղադանոս 1 punj

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1610դրամ,
իսկ կալորիականությունը ` 188 կկալ

Автор и администратор сайта 1001recepti.info