Պատրաստեք սերկևիլի և խնձորի հյութ հետևյալ բաղադրատոմսով
Սերկևիլի և խնձորի հյութ շատ համեղ Պահածո է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սերկևիլի և խնձորի հյութ շատ համեղ Պահածո է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սերկևիլը լվանալ, կեղևը և կորիզները հեռացնել: Կորիզները կարելի է թողնել, այդ դեպքում հյութը դոնդողի տարր կունենա: Սակայն սովորաբար կորիզները չորացնում և եփում են առանձին՝ իբրև հազի դեմ միջոց: Խնձորների կորիզները հեռացնել, շերտերի բաժանել: Կիտրոնը օղակների բաժանել, կորիզները հանել: Միրգը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և դնել կրակին: Թողնել, որ հյութը եռա մի քանի րոպե, մրգի շերտերը փափկեն: Ավելացնել շաքարավազը, որի քանակը կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Եփել երկու-երեք րոպե, խառնել փայտե գդալով, որ շաքարավազը վերջնականապես խառնվի: Կափարիչը ծածկել, թողնել, որ համերը միախառնվեն: Ապա լցնել ապակե տարաների մեջ և պահել սառը տեղում
Автор и администратор сайта 1001recepti.info