Պատրաստեք մարինացված լոլիկներ հետևյալ բաղադրատոմսով
Մարինացված լոլիկներ շատ համեղ Պահածո է:
Մարինացված լոլիկներ շատ համեղ Պահածո է:
Մանր լոլիկները լվանալ: Մաքուր բանկաների տակ դնել դափնու տերևներ, սամիթի ճյուղ և սխտորի ատամիկներ: Ջուր եռացնել: Լոլիկները շարել բանկաների մեջ, վրան լցնել ջուրը: Կափարիչները ծածկել, թողնել մի քանի րոպե: Ապա ջուրը թափել կաթսայի մեջ: Ավելացնել աղ (յուրաքանչյուր 1 լ ջրի համար՝
2 լիքը ճ. գդ.), շաքարավազ, 2 դափնու տերև, մի փոքր ջուր ավելացնել, եռացնել, մինչև շաքարն ու աղը լուծվեն: Կրակն անջատել, ավելացնել քացախը: Աղաջուրը լցնել լոլիկների վրա: Բանկաները շարել մեծ կաթսայի մեջ՝ ստերիլացնելու համար: Ստերիլիզացնել 15 րոպե: Հետո փակել, ստուգել հերմետիկությունը և շուռ տալ: Ծածկել, թողնել հովանա: Պահել սառը տեղում:
Автор и администратор сайта 1001recepti.info