Պատրաստեք իմամ բայլի հետևյալ բաղադրատոմսով
Իմամ բայլի շատ համեղ Պահածո է:
Իմամ բայլի շատ համեղ Պահածո է:
Սմբուկի կեղևը շերտ-շերտ հեռացնել, աղ անել և թողնել քամիչի մեջ: Բուսայուղի մեջ տապակել սմբուկի շերտերը: Պղպեղները չորս մասի բաժանել, տապակել: Ցանկության դեպքում կարելի է պղպեղի կեղևը հանել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հեռացնել, լոլիկները կտրատել: Սոխը մանրացնել, բուսայուղով տապակել: Ավելացնել նախապես եփած լոլիկը: Սխտորը մաքրել, ամբողջական ատամիկները գցել սոուսի մեջ: Կաթսայի մեջ դասավորել տապակած սմբուկը, պղպեղը, վրան լցնել լոլիկի սոուսը, կտրատած մաղադանոսը և մի քանի րոպե եռացնել: Լցնել բանկաների մեջ: Ստերիլիզացնել և փակել: Մեկ լիտրանոց բանկան հարկավոր է եռացնել մեկ ժամ:
Автор и администратор сайта 1001recepti.info