MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Նուռը ոչ միայն համեղ է, այլեւ ունի մի շարք օգտակար հատկություններ: Քանի դեռ Հայաստանում նռան սեզոնը չի փակվել, աշխատեք որքան հնարավոր է շատ նուռ ուտել:
Ահա մի քանի պարզաբանում և խորհուրդ նռան մասին.

1. Նուռն ունի երիտասարդացնելու հատկություն: Այն պարունակում է մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը:

2. Նուռը խթանում է երիկամների աշխատանքը: Ըստ մի շարք հետազոտությունների՝ նռան մեջ առկա նյութերը երիկամները պաշտպանում են տոքսիններից:

3. Նուռը պաշտպանում է լյարդը: Նռան հյութը ոչ միայն պաշտպանում է լյարդը, այլև նպաստում է դրա վերականգնմանը, եթե այն ինչ-որ պատճառներով վնասվել է:
4. Նուռը բարձրացնում է իմունիտետը: Նուռը և նռան հյութը պարունակում են մեծ քանակով վիտամին С, որը բարձրացնում է իմունիտետը և օգտակար է հատկապես ձմռանը և գարնանը:
5. Նուռը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները: Նուռը օգնում է օրգանիզմին ոչնչացնել անոթներում գտնվող ազատ ռադիկալները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է մի շարք սրտային հիվանդությունների ռիսկը:
6. Նուռը անփոխարինելի է շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխարգելում է դրա զարգացումը: Իսկ եթե մարդն արդեն ունի շագանակագեղձի քաղցկեղ, ապա նռան հյութը օգնում է բարելավել ինքնազգացողությունը և արագացնում է վնասված բջիջների վերականգնումը:
7. Նուռը կարգավորում է արյան ճնշումը, օգնում է այն նորմայի սահմաններում պահել, հատկապես երբ այն բարձրանում է յուղալի ուտելիքները չարաշահելու պատճառով:
8. Նուռը ալերգիկ չէ: Այն ոչ միայն ալերգիա չի առաջացնում, այլև նվազեցնում է դրա հավանականությունը այլ մթերքների հանդեպ:
9. Նուռը օգնում է նաև կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առկայության պարագայում: Պարզվում է, որ նուռը օգտակար է ոչ միայն շագանակագեղձի, այլև կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխում է քաղցկեղածին բջիջների աճը: Որոշ մասնագետներ նաև պնդում են, որ նուռը նվազեցնում է քաղցկեղների առաջացման հավանականությունը:
10. Նուռը նաև հայտնի է իր քիչ կալորիաների պարունակությամբ՝ 100գ. նուռը պարունակում է ընդամենը 83 կալորիա, գրեթե այնքան, որքան 100գ. խնձորն է պարունակում: Օգտակար միներալների և վիտամինների պարունակությամբ էլ նուռը քիչ է զիջում խնձորին:
Բացի օգտակար լինելուց նուռը նաև շատ համեղ է, և դա ևս մեկ պատճառ է այն ավելի հաճախ ուտելու համար:



Автор и администратор сайта 1001recepti.info