MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Սառնարանը բացառիկ գյուտ է, որն օգնում է պահպանել մթերքի թարմությունը, բայց ոչ բոլոր, այսպես ասած, մթերքներն են, որ այնտեղ տեղ ունեն: Կան մթերքներ, որ չի պետք է պահպանել կոնկրետ ջերմաստիճանային պայմաններում:

Հաց
Հացն այնպիսի սննդամթերք է, որը չի կարելի պահել սառնարանում: Այն չի պահպանի իր թարմությունը, ընդհակառակը՝ կնպաստի չորանալուն: Հացը պահպանելու ամենահուսալի տարբերակը սենյակային ջերմաստիճանն է, որտեղ 4 օրից ավել պահել չի կարելի: Նաև պետք է նշել, որ ամբողջը կտրատել չի կարելի: Երկար պահպանելու համար ցանկալի է լինեն ամբողջական կտորներ:
Սխտոր
Սխտորը ցածր ջերմաստիճանում չի կարելի պահել: Այն հրաշալի պահպանվում է չոր տեղում 2-3 ամիս: Պարտադիր այդ պահպանվող տեղում պետք է միջանցիկ քամի լինի, այդպիսով այն իր թարմությունը ավելի երկար կպահպանի:
Կծու սոուս
Ընդունված է սոուսներն ու համեմունքները պահպանել բացառապես սառնարանում: Բայց պետք է ասել, որ դրանց բաղադրության մեջ մտնող հավելանյութերի՝ քացախի, շաքարի և աղի պատճառով դրանք չի կարելի պահել սառնարանում: Կծու սոուսը նույնպես չի թույլատրվում պահել սառնարանում, դրանք պահարանում ավելի լավ են պահպանվում:
Կարտոֆիլ
Սառնարանը կարտոֆիլի տեղը չէ: Գլխավոր պատճառը ջերմաստիճանն է, բայց պետք է ասել, որ նույնիսկ +7 աստիճանի դեպքում էլ այն չի կարելի պահել: Կարտոֆիլի, այսպես ասած, լավագույն պահոցը պահածոների պահարանն է, բայց հիշեք, որ վատ չէր լինի, եթե այն մինչև պահարանում դասավորելը փաթեթավորեք թղթով:
Լոլիկ
Սառնարանում լոլիկը դառնում է ուտելու համար ոչ պիտանի մթերք: Իհարկե չի արգելվում այն սառնարանում պահել, բայց այդ դեպքում համը փոխվում է, այն առաջվանը չի կարող լինել: Լոլիկը պետքէ պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Սոխ
Սոխը լավագույնս պահպանվում է ցանցե տոպրակներում, ինչը հնարավորություն է տալիս օդի անընդհատ ներթափանցում: Սառնարանում սոխի նեխելու հավանականությունը մեծ է: Ամենալավ տարբերակը սոխի պահպանման համար մթությունն է: Այդպիսով այն պահպանում է նաև իր համը:
Սուրճ
Շատերի կարծիքով սառանարանը սուրճի պահպանման համար ամենալավ տարբերակն է: Իրականում դա նրա տեղը չէ: Սառնարանում այն կորցնում է իր համային որակները: Բացի այդ այն իր ուժեղ հոտի պատճառով կարող է փոխել սառնարանում պահվող մյուս մթերքների համը:



Автор и администратор сайта 1001recepti.info