MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. այս խնդիրն ունի գրեթե յուրաքանչյուր երրորդ կինն աշխարհում: Անգամ ամենաշոգ եղանակին նման մարդկանց վերջույթները սառն են, որը հանգեցնում է ամենատարբեր անհարմարությունների:
Գիտնականները պարզել են, որ կանանց օրգանիզմում ջերմակարգավորումը ավելի թույլ է, քան տղամարդկանց մոտ: Սակայն գոյություն ունեն մի քանի հանգամանքներ, որոնք կարող են սառը ձեռքերի պատճառ լինել:
Վեգետատիվ-անոթային դիստոնիա: Սա լայն տարածում ստացած հիվանդություն է, որին ավելի հակված են մեծ քաղաքների բնակիչները, քան գյուղերում ապրողները: Այս հիվանդությունն ուղեկցվում է գլխացավերով, արագացած սրտի զարկերակով, քնկոտությամբ: Այս հիվանդությունն ունեցողների մոտ հաճախ են պատահում մշտապես սառը ձեռքեր և ոտքեր:
Երկաթի պակաս. երբ օրգանիզմում բավարար քանակությամբ երկաթ չկա, մարդ ավելի շուտ է ծախսում տաքությունը և սառչում է:
Ցածր կալորիականությամբ սնունդ. ձեռքերի և ոտքերի մշտական սառնությամբ են տառապում հիմնականում այն կանայք, ովքեր անդադար հետևում են դիետաների: Ամեն օր օրգանիզմը պետք է ստանա բավական չափով ճարպ, սպիտակուց, ածխաջուր և այլ միկրոէլեմենտներ:
Երեխայի մոտ սառը ձեռքերը խոսում են այն մասին, որ նա լավ ցրտահարվել է կամ հիվանդացել: Նորածինների մոտ սառը ձեռքերը բնական երևույթ է: Նրանց մոտ դեռ զարգացած չէ ջերմակարգավորումը:
Խորհուրդներ սառը ձեռքեր և ոտքեր ունեցողներին
Եթե դուք չեք տառապում սրտանոթային հիվանդություններով, ապա հիանալի միջոց է շոգեբաղնիքը:
Որպեսզի լիցքավորվեք էներգիայով և լավացնեք արյան շրջանառությունը, առավոտը սկսեք մարմնամարզություններով:
Ուժեղացրեք սննդակարգի հսկողությունը: Օրվա մեջ գոնե մեկ անգամ տաք ուտեստ կերեք:
Օգտագործեք կոճապղպեղի թեյ: Կոճապղպեղն ունի օրգանիզմը տաքացնելու և արյան շրջանառությունը կարգավորելու հատկություն:
Թողեք ծխելը: Ամեն անգամ ծխելիս խաթարվում է արյան շրջանառությունը: Դրա հետևանքով էլ սառչում են ձեռքերն ու ոտքերը:
Հրաժարվեք շատ կիպ հագուստից: Բոլոր այն հագուստները, կոշիկները, որոնք ճնշում են մաշկը, խաթարում են ջերմափոխանակումը:



Автор и администратор сайта 1001recepti.info