MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Լուծվող սուրճը ավելի հեշտ է պատրաստել, ավելի բուրումնավետ է, բայց միայն դրա համար չէ, որ մարդիկ նախընտրում են լուծվող սուրճ: Շատերին թվում է, թե լուծվող սուրճն ավելի քիչ է կոֆեին պարունակում, քան հատիկավոր սուրճը: Դա բոլորովին էլ այդպես չէ: Լուծվող սուրճում կոֆեինի պարունակությունը մի փոքր է ցածր սև սուրճից: Եթե եփած սև սուրճի մեկ բաժակը 80մգ կոֆեին է պարունակում, ապա լուծվող սուրճը' մոտավորապես 60մգ:
Եփած սուրճը երբեմն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան լուծվող սուրճը: Եթե սուրճը եփել սրճեփով և մեկ անգամ եռացնել, ապա կոֆեինի պարունակությունն այնտեղ կպակասի:
Կոֆեինը բարդ նյութ է: Այն բարձրացնում է արյան ճնշումը, ինչն օգնում է հիպոտոնիկներին (ցածր ճնշում ունեցող մարդկանց)' իրենց ավելի լավ զգալ, իսկ բարձր ճնշում ունեցողներին, իհարկե հակացուցված է:
Բացի այդ, կոֆեինն ունի թարմացնող հատկություն, բարձրացնում է տրամադրությունը' արյան մեջ ավելացնելով երջանկության' սերոտոնին հորմոնը: Այնուամենայնիվ, լուծվող սուրճը չի կարելի չարաշահել, քանի որ այս դրական հատկությունները կարող են վերածվել բացասականի: Եթե օրական երկու բաժակ լուծվող սուրճ խմեք, օրգանիզմը կսկսի պահանջել առույգության իր չափաբաժինը և կախվածություն կառաջանա կոֆեինից: Այս դեպքում, լուծվող սուրճ չխմելով, մարդու մոտ թուլություն, քնկոտություն և գլխացավ կառաջանա:
Լուծվող սուրճն օգտակար է, եթե չափը չկորցնեք:



Автор и администратор сайта 1001recepti.info