MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձնենք գույնին: Եթե այն սպիտակավուն երանգ ունի, ապա հավանաբար այն պարունակում է շաքարի օշարակ: Եթե մեղրը մուգ դարչնագույն է,  այն կարող է լինել հին, սառած, հալեցված մեղր, որն արդեն օգտակար տարրեր չի պարունակում: Անկախ նրանից, թե ինչ գույն ունի մեղրը, այն պետք է թափանցիկ լինի: Եթե մեղրի մեջ երևում են ինչ-ինչ մասնիկներ, ուրեմն այն պարունակում է որոշ հավելանյութեր: Մեղրը պետք է միջին թանձրություն ունենա: Մեղրի մեջ մտցնենք մի չոփ, ապա դանդաղ հանենք: Իսկական մեղրը չոփի հետ կձգվի բարակ շիթով: Եթե չոփը պտտենք, մեղրը կփաթաթվի նրա վրա: Երբ մեղրի շիթը կտրվի, այն մեղրի մակերեսին կկանգնի բլրակի նման, հետո կհավասարվի մակերևույթին: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ կան մեղրի «ջրիկ» տեսակներ, ինչպես երեքնուկի, ակացիայի, լորենու մեղրը: Մեղրը չպիտի փրփրի: Եթե մեղրի մակերեսին փրփուր կա, թթվահոտ ունի, գազեր են արտադրվում մեղրով տարայի մեջ, նշանակում է, որ մեղրը «հասունացած» չէ,  շատ ջրային մաս է պարունակում: Այսպիսի մեղրը պետք է ամանով դնել գոլորշու վրա և տաքացնել քսան րոպե: Այն չի թթվի, բայց օգտակար նյութեր արդեն չի կրի իր մեջ: Մեղրը բացենք ջրով 1:2 հարաբերությամբ: Պետք է պղտոր հեղուկ ստացվի: Մեղրի լուծույթը երկու մասի բաժանենք: Մի մասին մի քանի կաթիլ յոդ ավելացնենք: Եթե հեղուկը կապտի, ապա մեղրի մեջ օսլա կա: Նայենք մյուս կեսին:  Եթե նստվածք կա, վրան քացախ կաթեցնենք: Եթե նստվածքի մեջ կավճային մաս կա, այն կփրփրի: Լավ մեղրը երկար պահելու դեպքում այն պնդանում է, քարանում: Իսկ եթե այն առաջվա պես ջրիկ է մնում, այն անորակ է: Պնդացած մեղրը կարելի է գոլորշու վրա հալեցնել, դա նրա որակի վրա շատ չի ազդի: Մեղրը պահում են ապակե, կերամիկական ամանների մեջ, որոնք ունեն լավ փակվող կափարիչներ:  Հիշեք, որ մեղրի կողքին չեն պահում սուր բույր ունեցող այլ մթերքներ:



mykitchen.am կայքի հեղինակ և ադմինիստրատոր