MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Խնձորի մաքուր, տնական պատրաստված քացախը շատ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ, խոհանոցում: Խնձորի քացախ կարող եք պատրաստել ինքներդ` տնային պայմաններում:
Այն կարող եք պատրաստել խնձորի ցանկացած տեսակից, միայն թե հիշեք` որքան քաղցր է խնձորը, այնքան սպիրտի պարունակությունը շատ է լինում եւ հետեւաբար՝ ավելի լավ է քացախաթթու առաջանում:
Խնձորի քացախը հնում նաեւ օգտագործել են մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար: Օրինակ, ամերիկացի բժիշկ Դ.Ս.Ջարվիսը` ուսումնասիրելով սննդամթերքի տեսակների բաղադրությունները, հատուկ տեղ է հատկացրել խնձորի քացախին: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի քացախը շատ արագ վերականգնում է մարդու ուժերը, քանի որ հավասարակշռում-կարգավորում է օրգանիզմի թթվայնություն-ալկալիականությունը:
Ժամանակակից բժշկությունը թեեւ խնձորի քացախը բոլոր հիվանդությունների «փրկիչ» չի համարում, սակայն ընդունում է, որ այն նպաստում է մարսողությանը, պայքարում է ճարպերի դեմ: Խնձորի քացախը շատ օգտակար է նրանց համար, ում ստամոքսի արտազատման ֆունկցիան անբավարար է, եւ խախտված են օրգանիզմի փոխանակման պրոցեսները: Խնձորի քացախը բարձրացնում է աշխատունակությունը:
Մասնագետների կարծիքով` օրգանիզմի համար շատ օգտակար են նաեւ բալի, կեռասի եւ հաղարջի քացախները:
Բժիշկ Ջարվիսն իր գրքում խորհուրդ է տալիս` ինչպես պատրաստել խնձորի քացախ:
Նրա բաղադրատոմսն առանձնահատուկ է նրանով, որ քացախի մաս կազմող բոլոր բաղադրիչների լավ հատկությունները պահպանվում են, եւ այն կալիումի մեծ աղբյուր է հանդիսանում: Ահա այն` դեղատոմս 1. խնձորը լավ լվանալ, հեռացնել վնասված-փչացած մասերը, եւ կեղեւով, միջուկով հանդերձ` խոշոր քերիչով անցկացնել: Քերված զանգվածը լցնել ապակե տարայի/շշի մեջ եւ եռացրած ջուր լցնել վրան (1 լիտր ջրին` 1 կգ խնձորի քերվածք): Յուրաքանչյուր 1 լիտր ջրի վրա 100 գրամ մեղր կամ շաքար ավելացրեք: Մեղրը վերականգնում է կալիումի դեֆիցիտը: Իսկ եթե ցանկանում եք արագացնել քացախի պատրաստման պրոցեսը, ապա կարող եք 10 գրամ խմորիչ (դրոժի) կամ 20 գրամ աշորայի (ռժանոյ) չոր հաց ավելացնել: Առաջին 10 օրը զանգվածով լի տարան/շիշը պահեք բաց վիճակում (կարող եք պարզապես թղթե անձեռոցիկով ծածկել)` 20-30C ջերմաստիճանի տակ` արեւից հեռու` փայտե գդալով օրը 2-3 անգամ խառնելով խնձորով այդ զանգվածը: Այնուհետեւ թանզիֆե կտորից պարկի օգնությամբ քամեք այն: Հյութը քամեք-լցրեք լայն բերանով ապակե տարայի/շշի մեջ: Ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր 1 լիտր հյութի մեջ եւս 50-100 գրամ մեղր կամ շաքար ավելացնել, լավ խառնել: Տարան փակել մի քանի տակ ծալված թանզիֆե կտորով (մարլյա), ապա տեղադրել տաք տեղում` պատրաստման՝ քացախեցման պրոցեսը շարունակելու համար: Այս պրոցեսը շատ երկար է տեւում` 40-60 օր: Երբ որ քացախը թափանցիկ դառնա, ուրեմն քացախեցման պրոցեսն ավարտված է: Հեղուկը պետք է եւս մեկ անգամ թանզիֆով քամել եւ լցնել շշերի մեջ` պլաստիկ խցաններով փակելով այն: Ստացված քացախը կարող եք պահել սառնարանում կամ զով տեղում` 6-8C ջերմաստիճանի տակ:
Նիհարելու, ճարպերը հալեցնելու համար քացախը պետք է հետեւյալ կերպ օգտագործել. 2 թեյի գդալ քացախը խառնել 1 թեյի բաժակ ջրի մեջ եւ խմել օրը 3-4 անգամ` ուտելուց հետո: Արդյունքը նկատելի է դառնում 2 ամիս հետո:
Նաեւ կարող եք քացախ օգտագործել ամբողջ տարվա ընթացքում` յուրաքանչյուր 20 օրը մեկ 5 օր դադար տալով: Քացախը, սակայն, պետք է բնական լինի: Օրը 2-3 անգամ ուտելու ընթացքում (կամ ուտելուց հետո) 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ 2 թ/գ քացախ եւ 1-2 թ/գ մաքուր մեղր ավելացրեք եւ խմեք այն:
Խնձորի մաքուր քացախի դեպքում հակացուցումներ գրեթե չկան: Միայն պետք է ուշադիր լինեք խոցային հիվանդությունների, բարձր թթվայնության դեպքում:
Դեղատոմս 2: Խնձորի քացախի պատրաստման մի քանի ձեւեր կան: Լավ հասած խնձորները լավ լվացեք, մանր կտրատեք եւ շարեք էմալապատ տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ` 1 կգ քաղցր տեսակի խնձորի վրա` 50 գրամ շաքարավազ: Ոչ շատ քաղցր 1 կգ խնձորի դեպքում` 100 գրամ շաքար: Վրան լցրեք մինչեւ 70 C ջերմաստիճանի տաքության եռացրած ջուր, որպեսզի խնձորից 3-4 սմ բարձր լինի` ծածկի: Կաթսան դրեք տաք տեղում, բայց ոչ արեւի տակ: Օրը 2 անգամ խառնեք այն, որպեսզի չչորանա վերին շերտը: 2 շաբաթ հետո քամեք հյութը մի քանի տակ ծալված թանզիֆով, լցրեք ապակե մեծ տարաների մեջ` քացախեցնելու համար (տարան մինչեւ բերան մի լցրեք, 7-10սմ տեղ թողեք): Եվս 2 շաբաթ պահեք, եւ քացախը պատրաստ է: Նստվածքով հանդերձ՝ լցրեք շշերի մեջ եւ պահեք մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Տնական քացախաջրով կարող եք լողանալուց հետո շփել լավ լվացված մազերը. եւ հրաշալի փայլեցնում է, եւ փափկեցնում, եւ սնուցում, եւ պաշտպանում թեփից, մազաթափությունից: Կարող եք նաեւ խնձորի քացախով լոգանք ընդունել: Լոգարանի ջրի մեջ կես թեյի բաժակ քացախ լցրեք եւ լոգանք ընդունեք. մաշկը սնուցում է, թարմացնում:
Դեմքը կարող եք լվանալ եւ շփել թույլ քացախաջրով: Քացախը հրաշալի միջոց է միջատների կծոցների դեմ: Հիշեք, որ այս ամենը խորհուրդ է տրվում անել խնձորի տնական քացախով:
Բացի այդ, քացախ պատրաստելիս հիշեք, որ էմալապատ տարաները չպետք է վնասված, ժանգոտված լինեն: Եթե տնական քացախ չունեք եւ ստիպված եք խանութից գնել, ապա ընտրեք այնպիսի քացախ, որի բաղադրության մեջ բացի խնձորի քացախից այլ բաղադրիչներ չլինեն:
Բացի այդ, խանութի քացախը, սովորաբար, տնականից ավելի բարձր թթվայնության է, այնպես որ, օգտագործելիս` պետք է դա հաշվի առնել եւ ավելի շատ ջրով բացել:
Խնձորի քացախի օգտակարության մասին կխոսենք «168 Ժամի» հաջորդ համարում: Նույնիսկ կզարմանաք, թե որքան կարեւոր է այն մեր օրգանիզմի համար, սրտի աշխատանքի, նյութափոխանակության, նիհարելու, եւ այլն, եւ այլն: Այժմ սկսեք պատրաստելու գործընթացը:



Автор и администратор сайта 1001recepti.info