Ինչպես ընտրել խոհանոցային որակյալ դանակ

Խոհանոցային դանակի ընտրությունը բավականին բարդ խնդիր է: Երբեք չարժե գնել անորակ դանակ: Այն վատ է կտրում, անընդհատ սրելու կարիք է ունենում և դրանով բարդացնում է կերակուր պատրաստելու ընթացքը: Բացի դա, սխալ ընտրության դեպքում խոհանոցի համար այս առաջնային և անհրաժեշտ գործիքը կծառայի շատ կարճ:
Քանի՞ դանակ է հարկավոր խոհանոցումՊրոֆեսիոնալ խոհարարները ասում են, որ խոհանոցում պետք է լինի ընդամենը երեք դանակ՝1. մեծ (35-40 սմ);2. միջին (30-35սմ);3. փոքր (20-25սմ):Այս դանակների օգնությամբ խոհանուցում կարելի է լուծել ցանկացած խնդիր: Պարզապես չի խանգարի ունենալ ևս մեկ դանակ հաց կտրելու համար (ատամնավոր): Այսպիսի դանակը հեշտությամբ կտրում է ցանկացած փափկության հացը: Գոյություն ունեն նաև հատուկ դանակներ ձուկ և բանջարեղեն մաքրելու համար, պանիր, երշիկեղեն կտրելու համար:Հաշվի առնելով վերոհիշյալներըը կարելի է ասել, որ խոհանոցում անհրաժեշտ է ունենալ հիմնականում չորս դանակ:
Ինչի՞ց են պատրաստված դանակներըԻնչպես հայտնի է, դանակը բաղկացած է բռնակից և շեղբից: Ուշադրություն դարձրեք փայտյա բռնակներին, որը ամենագործնական և ընդունելի տարբերակն է: Գոյություն ունեն դանակներ, որոնց բռնակները պլաստիկից են կամ մետաղից: Առաջինները ամուր չեն և շատ արագ դուրս են գալիս օգտագործումից, իսկ երկրորդները՝ պարզապես հարմար չեն: Այդպիսի դանակները բավականին ծանր են. հատկապես խոհանոցի համար:Լավ դանակի շեղբը լինում է չժանգոտող պողպատից: Սովորական պողպատե դանակներ չարժե գնել. այդպիսի դանակները արագ են դուրս գալիս շարքից և հատուկ խնամք են պահանջում:Կարելի է հստակ ասել, որքան թանկ ր դանակը, այնքան ավելի բարձր է պողպատի որակը: Վատ որակի շեղբը արագ է բթանում, այդպիսի դանակով ավելի հեշտ է վնասվել, քան աշխատել:Կարելի է ուշադրություն դարձնել էկզոտիկայի վրա. դանակներ սև խեցեղենից: Այդպիսի դանակները տարբերվում են հատուկ ամրությամբ և երբեկ չեն բթանում:
ԸնտրությունԴանակի բռնակը և ամրակապը: Ամրության համար դանակի շեղբը պետք է անցնի բռնակի ամբողջ երկայնքով: Մի գնեք դանակ, որի բռնակը պլաստիկից է և առանց գամերի: Գամերը պետք է լինեն ամուր և հղկված:
ԼայնքՍովորաբար լայն շեղբով դանակներն ավելի հավասար են կտրում, սակայն այնքան էլ հարմար չեն: Իսկ բարակ շեղբով դանակները օգտագործման համար հարմար են, բայց կտրում են անհավասար: Հարկավոր է ընտրել միջին լայնության դանակ: Միայն բանջարեղեն մաքրելու համար անհրաժեշտ է ունենալ կարճ և նեղ դանակը:Դանակի որակի հաշվին չարժե խնայողություն անել: Լավ է գնել մի քանի հատ բարձր որակի դանակներ և օգտագործել երկար ժամանակ:
Liana Bagaryan

Автор и администратор сайта 1001recepti.info