Իմ Խոհանոցը
Ինչպես մաքրել մորթին

Մորթե իրերը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափ տալ և բաց օդում չորացնել: Խիստ կեղտոտված մորթե հագուստը մաքրելուց առաջ պետք է աստառը հանել և մաքրել առանձին: Քրտինքի և ճարպի կեղտաբծերը մաքրում են` անուշադրի սպիրտի (1 թգ.), կերակրի աղի (3 գդալ) և ջրի (0,5 լիտր ) խառնուրդով կամ անուշադիր սպիրտի և բնափոխված սպիրտի կիսախառնուրդով: Ճարպ կեղտերը կարելի է մաքրել նաև բենզինում թրջած լաթով կամ խոզանակով: Սպիտակ մորթին բենզինով մաքրելուց հետո վրան խնամքով կարտոֆիլի օսլա ցանել, որոշ ժամանակ հետո վրայից թափ տալ: Այնուհտեև մորթին սանրել` որոշակի ուղղություն տալու համար:
Liana Bagaryan

Автор и администратор сайта 1001recepti.info