MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Գազօջախը խոհանոցի անբաժանելի մասն է կազմում։ Կեղտոտ գազօջախի խնդիրը ծանոթ է բոլոր կանանց։ Երբեմն լինում են դեպքեր, որ վառարանն այնպես է կեղտոտվում, որ ցանկանում ես դեն նետել այն եւ նորը գնել։ Սակայն կան հատուկ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել այս խնդրից։ Իհարկե, այսօր խանութներում գազօջախը եւ վառարանը մաքրելու համար նախատեսված հատուկ միջոցների լայն տեսականի կա, սակայն պետք չէ նաեւ մոռանալ ավելի պարզ ու արդյունավետ նյութերի մասին, որոնք եւ կօգնեն ձեզ այս հարցում, ինչպես նաեւ կխնայեն ձեր գումարը։ Ստորեւ ներկայացնում ենք նման միջոց պատրաստելու մի հիանալի եղանակ։
Այսպիսով, մեկ բաժակ սառը ջրի մեջ անհարժեշտ է լցնել երեք ճաշի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ գրասենյակային սոսինձ, ինչպես նաեւ մեկ ճաշի գդալ լվացքի փոշի։
Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո պետք է հաստ շերտով քսել գազօջախի՝ յուղով պատված հատվածներում։ 10-20 րոպե սպասելուց հետո ջրի մեջ ընկղմված կտորով կամ սպունգով կարելի է մաքրել գազօջախը՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։
Ի դեպ, լվանալուց հետո կարելի է կրկին այս հեղուկից քսել (բայց այս անգամ բարակ շերտով)՝ գազօջախի մակերեսը կեղտից պաշտպանելու համար։ Իսկ հեղուկի ավելացված մասը կարելի է լցնել հուսալի մի տարայի մեջ, խցանով փակել եւ պահել հաջորդ անգամ կիրառելու համար։



Автор и администратор сайта 1001recepti.info