MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Տարիքի հետ մենք ձեռք ենք բերում բազմաթիվ տարբեր սովորություններ: Դրանցից որոշները, անխոս, ընդգծում են մեր անհատականությունը, որոշները մենք չենք էլ նկատում:

Սակայն կան սովորություններ որոնք շատ վնասակար են: Դրանց թվին են պատկանում ծիծաղելու կամ զայրացած լինելու ժամանակ ծամածռություններ անելը, շրթունքները կրծելը, հաճախ դեմքին ձեռք տալը, դեմքի վրայի կորյակների ճզմելը և ոտքը ոտքին գցած նստելը: Օրինակ, երբ մենք ծիծաղում ենք, օրգանիզմը սկսում է արտադրել էնդորֆին` ուրախության հորմոն:

Եվ չնայած այն փաստին, որ ծիծաղն օգտակար է կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության համար, այնուամենայնիվ, ծիծաղելու ժամանակ ծամածռություններ անելը հանգեցնում է կնճիռների առաջացմանը աչքերի շուրջ, այսպես կոչվող ‘’բադի թաթիկներ’’:

Իսկ երբ մենք խոժոռվում ենք կամ նյարդայնացած սեղմում ենք շուրթերը, ապա դրա հետևանքն են բերանի և ճակատի շուրջն առաջացող կնճիռները, խորը ծալքերը: Եթե դուք ունեք շրթունքները կծելու նյարդային սովորությունը ապա այդպիսով ոչ միայն մեծացնում եք կնճիռների առաջացումը այլ նաև վնասում եք շրթունքները, ինչը կարող է առաջացնել մաշկի բորբոքում:
Շատերը դատապարտված հաշտվում են իրենց սովորության հետ, կարծելով, որ իմաստ չունի պայքարել դրա դեմ, իսկ մյուսները, այնուամենայնիվ, չեն վհատվում և հաղթահարում են իրենց վնասող սովորությունը:

Հոգեբանները հավաստիացնում են, որ սովորությունը հոգեբանական խնդիր է: Վնասակար սովորությունների դեմ կարելի է և պետք է պայքարել:

Եթե դուք բավականաչափ զուսպ լինեք և գնաք մինչև վերջ` չնայած բոլոր դժվարություններին, դուք անհապաղ կհասնեք նրան, ինչին ձգտում էիք:

Ինչպե՞ս ձերբազատվել վնասակար սովորությունից:

Ինչպես հայտնի է, թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է ինչքան հնարավոր է լավ իմանալ նրան: Նույնն է նաև սովորությունների դեպքում:

Վնասակար սովորությունից ձերբազատվելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է այն առաջացել և փորձել համոզել ինքդ քեզ, որ սովորությունը շարունակելու պատճառ այլևս չկա:

Մասնագետները հավաստիացնում են, որ բոլոր սովորություները` ինչպես վատ այնպես էլ լավ, սկիզբ են առնում մեր մանկությունից: Լավ սովորությունների մասին մենք չենք խոսի, քանի որ դրանցից պետք չէ ձերբազատվել, ավելի շուտ անհրաժեշտ է մեծացնել դրանց քանակը: Իսկ ինչու՞ են մեզ մոտ առաջնում վատ սովորությունները:

Ինչու՞ ենք մենք հանկարծակի սկսում անել բաներ, որոնք նախկինում մեզ ծանոթ չէին:

Հոգեբանները գտնում են, որ վատ սովորությունների առաջացման ամենատարածված պատճառներն են ծնողների ուշադրության, սիրո, քնքշության պակասը երեխայի նկատմամբ, տարրական անվստահությոնը սեփական անձի նկատմամբ, ինչ-որ մեկին կրկնօրինակելը:

Ավելի պարզ` ձեր վնասակար սովորությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն գործողությունների ստիպված փոխարինումը, որոնց պակասը դուք շատ սուր զգացել եք մանկության տարիներին: Հենց այս պատճառով շատ կարևոր է, որ երեխայի և ծնողների միջև լինեն սերտ և լավ հարաբերություններ:

Ինչպե՞ս ազատվել շրթունքները /եղունգները/ կրծելու սովորությունից

- բացատրեք ինքներդ ձեզ, որ սովորությունից ազատվելն անհրաժեշտ է, քանի որ այն խանգարում է ձեզ: Օրինակ. շրթունքները կրծելու սովորությունը հանգեցնում է նրան, որ կրծելու ընթացքում վնասվում է շրթունքենրի լորձաթաղանթը, առաջանում են վերքեր և ճաքեր:

- վերահսկեք ձեր պահվածքը:Դուք պետք է անընդհատ հետևեք ձեզ` փորձելով չդիմել վատ սովորություններին:

Մասնագետները փաստում են, որ մարդկանց հատուկ է ընդօրինակելը: Հենց այս պատճառով նրանք խորհորդ են տալիս, որ երբ դուք փորձում եք ազատվել վատ սովորությունից հեռու մնալ մարդկանցից, ովքեր ունեն նույն սովորությունները:

- միշտ խրախուսեք ինքներդ ձեզ, երբ կարողանում եք ինչ-որ բան անել: Օրինակ. որևէ նվեր գնեք ձեզ համար, երբ մի ամբողջ երեք օր կարողացել եք դիամդրել և չկրծել շրթունքները:

- Բարենպաստ պայմաններ ստեղծեք սովորությունից ազատվելու համար, մի վախեցեք ինքներդ ձեր հետ համաձայնության գալուց:

Շրթունքների վրայի չոր շերտի առաջացման պատճառները

- վիտամինների պակասը կարող է առաջացնել շրթունքների չորություն, ճաքեր

- շրթուքները կրծելու կամ լիզելու հիմար սովորությունն իրականում հաճույքի հասնելու միջոց է: Այդպիսով. մարդը նրբորեն մերսում է վերին շրթունքի մեջտեղի հատվածը և բերանի անկյունային հատվածները: Ափսոս, որ նման սեանսից հետո շրթունքները չորանում են, ճաքճքում:

- շրթունքերի չորության մեջ մեղավոր են նաև ատամի մածուկները, հատկապես այնպիսինները, որոնք պարունակում են ֆտոր: Այդ դեպքում բերանի մաշկի բորբոքումը երկար ժամանակ չի անցնում: Նման ախտանշանների դեպքում անհարաժեշտ է փոխել մածուկը:

- շրթներկը, հատկապես դիմակայնուն տեսակը, կարող է չորության զգացում առաջացնել: Այն երկար է պահպանվում` մաշկի մեջ խորը թափանցելու շնորհիվ: Արդյուքնում. մաշկն արագ յուղազրկվում է և չորանում: Կարիք չկա անընդհատ օգտագործել նման շրթներկ:

- Խեյլիտ. լորձաթաղանթի, շրթունքների մաշկի բորոբքում: Կա այս հիվանդության առաջացման ինքնուրույն և ախտանշանային տարբերակները: Առավել տարածված են հետևյալ ձևերը` էկսֆոլիատիվ, գլանդուլյար, ալերգիկ, մետեորոլոգիկ, էկզեմատոզ, շուրթերի խրոնիկական ճաքեր և այլն:

- էկսֆոլիատիվ խեյլիտ. շրթուքների կարմիր հատվածի խրոնիկ բորոբոքում: Ավելի հաճախ վնասվում է ստորին շրթունքը: Առաջացման պատճառները վերջնականապես չեն պարզվել: Այն, օրինակ, առաջանում է մարդկանց մոտ, ովքեր սովորություն ունեն հաճախակի լիզել կամ կրծել շրթունքերը, կամ էլ` թիրեոտոքսիկոզովով հիվանդ մարդկանց մոտ: Հնարավոր պատճառներից են իմունային անկայունությունը, ալերգիան, գենետիկ գործառույթը: Հիմնականում հիվանդանում են 20-40 տարեկան կանայք:

Առանձնացնում են չոր և էքսուդատիվ ձևերը: Չոր տեսակի դեպքում շրթունքների վրա առաջանում են կիսաթափանցիկ գոյացություններ, որոնք գտնվում են կենտրոնում և դրանց վերջավորությունները փոքր ինչ վեր են բարձրացված: Առաջացումից 5-7 օրվա ընթացքում հեշտությամբ անհետանում են, իսկ տեղում մնում են կարմիր հետքեր:

Հիվանդներին անհանգստացնում է չորությունը, ուտելու ընթացքում ցավը: Այս գոյացությունները վնասելու դեպքում առաջանում է էռոզիա: Հիվանդության ընէացքում երբեմն առաջանում են թարախային բշտիկներ:

Գոյացությունների հեռացումից հետո շրթուքները կարմրում են և խոնավանում: Հիվանդների մոտ սնունդ ընդունելու ընթացքում առաջանում են ցավեր: Հիվանդությունը բավական երկարատև է:

Բուժումը այդքան էլ էֆեկտիվ չէ: Հիմնականում նշանակում են նեյրոլեպտիկներ կամ տրանկվիլիզատորներ, անց են կացվում հոգեթերապիա: Թիրեոտոքսիկոզով տառապող հիվանդները ստանում են հատուկ բուժում էնդոկրինոլոգի մոտ:

Հիվանդության չոր տեսակի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ քսուքներ, շրթներկներ: Նկատելի փոփոխություն է նկատվում ռենտգեն թերապիայից հետո:

- մետեորոլոգիկ խեյլիտը պայմանավորված է զանազան մետեորոլոգիկ գործառույթներով /քամի, ցուրտ, խոնավության անկում և այլն/: Հիմնականում նկատվում է այն մարդկանց մոտ, ում աշխատանքը կապված է դրսի հետ /օրինակ հովիվների, շինարարների/: Արդյունքում առաջանում է մաշկի չորություն, որը պատճառ է գոյացությունների և ճաքերի առաջացման: Արևի ճառագայթների ազդեցության դեպքում հնարավոր է էռոզիայի, բշտիկների առաջացում: Հիվանդները զգում են չորություն, շրթունքների ձգվածություն և ցավ խոսելու կամ հաց ուտելու ընթացքում:

Տևողությունը երեկար է, ախտորոշումը` դժվար: Բուժման ընթացքում խորհուրդ է տրվում դրսում, բացօթյա տարածքներում երկար չմնալ, խուսափել արևի ճառագայթներից: Բուժման համար խորհորդ է տրվում օգտագործել ֆոտոպաշտպանիչ քսուքներ կամ հիգիենիկ շրթներկեր: Արտահայտիչ վնասվածքների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել В խմբի վիտամիններ պարունակող գլյուկոկորտիկոիդային քսուքներ:

- Շրթունքերի քրոնիկ ճաքերը, որպես կանոն, առաջանում են վնասվածքների, առաձգականության անկման դեպքում, ինչի պատճառ կարող են լինել մետեորոլոգիկ գործառույթները , А կամ В խմբի վիտամինների պակասը: Հիվանդության հետևանքում առաջանում են պղպջակներ, կարմրություն: Ճաքերի արանքներում կուտակված միկրոբները երկարացնում են հիվանդության պրոցեսը և դանդաղեցնում բուժումը: Հիմնականում ճաքն առաջանում է շրթունքի մեջտեղի հատվածում, հնարավոր է նաև միաժամանակ մի քանի ճաքերի առաջացում` տարբեր երկարության և խորության:
Ինչպե՞ս օգնել չորը շրթունքներին` ազատվել չորը գոյացություններից;
Ենթադրաբար դրան օգնում են А և Е վիտամին պարունակող շրթունքերի համար նախատեսված քսուքների օգտագործումը: Նման քսուքներն ունեն փափուկ բաղադրություն և հեշտ են ներծծվում:
- անհրաժեշտ է մեծացնել А վիտամին պարունակող մթերքի օգտագործումը: Պատրաստեք աղցաններ գազարից, կերեք դեղին պղպեղ, նարնջագույն մրգեր, երիկամներից պատրաստված կերակուրներ:
Պետք չէ անտեսել ձուն կամ կաթնային կերակուրները: Սակայն А վիտամինի ավելցուկն օրգանիզմում ևս կարող է հանգեցնել շրթունքերի ճաքերին: Նմանատիպ հիվանդություններին նպաստում է նաև В վիատմինի պակասը, որը կա ձկան, ձվի, կաթի, պանրի, կանաչեղենի, դդմի կորիզների, գարեջրի դրոժի մեջ:
- պատրաստեք սնուցող դիմակներ բնական մթերքից: Վարունգի հյութը փափկեցնում է շրթունքները: Կարելի է քսել մեղր, պահել 15-20 րոպե, այնուհետև մաքրել և քսել քսուքը: Կաթնաշոռի և գազարի հյութով դիմակը 15-20 րոպե պահելու դեպքում շուրթերին առաձգականություն է հաղորդում:
Դրանից հետո անհրաժեշտ է շութերիը պատել բուսական ձեթի բարակ շերտով: Շրթունքները փափուկ պահելու համար անհրաժեշտ է ամեն օր դրանք շփել որևէ մրգի կամ հատապտղի հյութով:
- Շատ հեղուկ օգտագործեք: Եթե այն տեղը, որտեղ դուք աշխատում եք, շատ ցուրտ է օրվա դեպքում, կամ շատ շոգ, և կամ ամռանը երկար ժամանակ եք անցկացնում արևի տակ ,ձեզ անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել:
Հարգելի աղջիկներ, եթե հաջորդ անգամ ձեզ բռնացնեք շրթունքները կրծելիա ապա հիշեք որ .
շրթունքները էրոգեն գոտու դեր են խաղում և շուրթերի վիճակը, անկյուններում գոյացությունների առաջացումը կարող է բացասաբար ազդե,:
շրթունքների մաշկի տարիքային փոփոխությունները, ինչպես ողջ օրգանիզի փոփոխությունները, անխուսափելի են: Սակայն անձնագրային և տեսողական տարիքը կարող են էականորեն տարբերվել,
շրթունքների մաշկի ծերացմանը կարող է պատճառ լինել ցուրտը, միջավայրի աղտոտությունը, արևի ճառագայթները, քրոնիկ հիվանդությունները, վատ սովորությունները /ծխելը,լիզելը/ և ճիշտ ու հուսալի պաշտպանության բացակայությունը:
Այս ամենը արագացնում է ծերացման գործընթացը: Շրթունքերը կորցնում են իրենց գրավչությունը` խամրում են, չորանում և կնճիռներ են առաջանում, փոքրանում է չափսը:
Հրահանգներ
1. Բացատրեք ինքներդ ձեզ ,որ շուրթերը կրծելու սովորությունը խանգարում է ձեզ այդ պատճառով դրանից ազատվելը կենսական նշանակություն ունի ձեզ համար:Համոզեք ձեզ դրանում`գտնելով նորանոր պատճառներ:Հայելու մեջ նայեք ձեր շուրթերի ճաքերը և վերքերը և հիշեցրեք ինքներդ ձեզ,որ եթե չունեանայիք այդ վատ սովորությունը ձեր շուրթերը ավելի գրավիչ և առողջ տեսք կունենային:
2. Միշտ հսկեք ձեր պահվածքը:Մի րոպե անգամ դադար մի տվեք,որի ընթացքում դուք մոռանալով ,նորից կսեղմեք ատամները շուրթերին:Խստորեն հետևեք ձեզ և շրջանցեք շութերը կրծելու ցանկությունը:
3. Հեռու մնացեք և մի շփվեք այն մարդկանց հետ,ովքեր ունեն այդ նույն, վատ սովորությունը:Այդ շարժման արմատները ընկած են հոգեբանության հիմքում և շարժումների ենթագիտակցական կրկնումը կխանգարի ձեզ արդյունավետ պայքարել սեփական սովորությունների դեմ:
4. Երես տվեք ձեզ ամեն անգամ, երբ խուսափում եք շուրթերը կրծելուց:Պարգևատրեք ձեզ ձեր համար հաճելի ցանկացած մեթոդներով:Ձեր առջև խնդիր չկրծել շուրթեր օրինակ չորս օրվա ընթացքում իսկ խնդիրը հաղթահարելուց հետո ձեր համար որևէ համեղ բան գնեք:
5. Ընդունեք մուլտիվիտամինների կոմպլեքս, քանի որ վիտամինների պակասը օրգանիզմում հանգեցնում է շրթունքների չորությանը,ճաքերի առաջացմանը:
6. Օգտագործեք անգուն հիգիենիկ շրթներկ կամ փայլ,որպեսզի շուրթերը միծտ խոնավ լինեն:Շատ ջուր խմեք:Գիշերը բուժական բալզամներ և սնուցող դիմակներ դրեք,որոնք կարող եք գնել դեղատնից կամ պատրաստել ինքներդ տանը:
7. Կարելի է նաև շութրեը ներկել տահճ համ ունեցող շրթներկով :Այդպիսի շրթներկով ներկած շուրթերը կրծելը շատ տհաճ կլինի:
8. Եթե ինքներդ չեք կարողանում լուծել խնդիրը դիմեք հոգեբանի օգնությանը:Շուրթերը կրծելը կապված է նյարդային լարվածության և չլուծված ներքին հակասությունների հետ:
9..Կամքի ուժ ցուցադրեք և մինչև վերջ գնացեք վատ սովորությունը դադարեցնելու երազանքը իրականացնելու համար:



Автор и администратор сайта 1001recepti.info