MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Միշտ լավ հոգեվիճակ, զվարթ տրամադրություն ու գեղեցիկ տեսք ունենալուն ձեզ կօգնի ճիշտ ընտրված կոշիկը, որն այնքան է ներդաշնակվում, որ ասես ոտքի շարունակությունը լինի:
Նման կոշիկներ միշտ չի պատահում, իսկ պատահելիս էլ կրում ենք մինչև մաշվելը:
Որ կոշիկներն են ճիշտ
Եթե բարձրակրունկների սիրահար եք, ապա հիշեք, որ այն չի կարելի հաճախ կրել: Այդ կոշիկներում մարմնի ծանրության կենտրոնը ճիշտ չի բաշխվում, ներբանը դադարում է զսպանակել, յուրաքանչյուր քայլը հաղորդվում է ողնաշարին ու ի վերջո հանգեցնում ողնաշարային, հոդային ու անոթային հիվանդությունների:
Չգիտես ինչու է պլատֆորմը համարվում բարձրակրունկի լավագույն այլընտրանքային տարբերակ: Սակայն, սրանք երկարատև կրելը ևս վտանգավոր է: Պլատֆորմով կոշիկում ներբանների մկանները չեն ասշխատում, ինչը կրկին ազդում է ողնաշարի, կեցվածքի ու քայլվածքի վրա: Բացի այդ, պլատֆորմը նպաստում է հարթաթաթության զարգացմանը:
Սրածայր քթով կոշիկներին նախապատվություն տվողները պետք է հիշեն, որ այդ կոշիկներում ոտնաթաթի մատները խիստ տձևանում ու ձևախախտվում են:
Պարային մաշիկներ (բալետկաներ), նման են հողաթափի ու նախպատեսված են հարթ մակերեսին ոչ երկար զբոսանքի համար: Եթե դրանք ճիշտ ընտրված չափսի են, ապա ոտքի վրա դրանց գոյությունը գրեթե չի զգացվում:
Սպորտային կոշիկներ, սրանք հենց դրա համար էլ սպորտային են համարվում, քանի որ հարմար են մարզումների ժամանակ հագնելու համար: Սակայն նյութը, որից պատրաստված է, քրտնացնում է ոտքերը, իսկ մաշկի խոնավությունն ու կոշկատակի չափազանց առաձգականությունը թուլացնում են ջլերը:
Այսպես, ստացվում է, որ գերազանց են փոքր, ցածր կրունկով, փափուկ կաշվից կամ փոխարինիչից կարված կոշիկները: Այն կրկնում է ոտնաթաթի անատոմիական կառուցվածքը, ունի փափուկ ու հարմարավետ, շարժուն կաղապար:
Կոշիկ գնելիս ուշադրություն դարձրեք, որ կոշիկը կիպ գրկի ոտքը, իսկ այն սեղմելիս` նախկին դիրքն ընդունի, ուշադրություն դարձրեք, որ ոտքի մատները շարժվեն կոշիկի մեջ: Իսկ այն կոշիկը, որը թվում է` թեթևակի է սեղմում, գնելուց հետո կարող է իսկական տառապանքի աղբյուր դառնալ:
Հիմնականում կոշիկ գնելիս հիշեք, որ երեկոյան կողմ ոտքերը միշտ այտուցվում են, թեկուզ` թեթևակի:



Автор и администратор сайта 1001recepti.info