Ինչ գիտեք բանանի մասին

Օրական մեկ ադամաթուզ և բժիշկ մեզ պետք չէ: Տապակել աղով ու պղպեղով և տաք-տաք մատուցել կծու մսի հետ, ի՞նչ եք կարծում, ինչի՞ մասին է խոսքը: Պարզվում է՝ բանանի:
Ադամաթուզը լինում է ոչ միայն դեղին, այլ նաև կարմիր: Կարմիրների միջուկն ավելի նուրբ է և տեղափոխումն էլ տանել չեն կարողանում: Սեյշելյան կղզիները միակ վայրն են աշխարհում, որտեղ աճում են ոսկեգույն, կարմիր ու սև բանաններ:
Ադամաթզում վիտամին B6-ի պարունակությունը շատ ավելի է, քան այլ մրգերում: Հայտնի է, որ այս վիտամինը մարդու լավ տրամադրության պատասխանատուն է: Բանանը գրեթե 1,5 անգամ սննդարար է կարտոֆիլից, իսկ չորացրած վիճակում 5 անգամ ավելի կալորիական է, քան թարմը: Մեկ բանանը պարունակում է մոտ 300 մգ կալիում, որն օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ և ամրացնում է սրտամկանը: Յուրաքանչյուր մարդուն օրական անհրաժեշտ է 3-4 գ կալիում: Լատիներեն բանանը կոչվում է Musa sapientum, որը նշանակում է իմաստուն մարդու միրգ: Ադամաթզի միջուկը պարունակում է շատ սախարոզա C, B1, B2, PP, E վիտամիններ, կարոտին, ֆերմենտներ, միկրոէլեմենտներ, հատկապես կալիում, կան օրգանական թթուներ, թաղանթանյութ, եթերային յուղեր, օսլա: Խոհանոցում բանանը հիմնականում օգտագործում են թարմ վիճակում: Բացի սա, նրանք օգտագործվում են նաև գինու, գարեջրի, քացախի, մարմելադի, պաղպաղակի պատրաստման մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդամենը երկու բանանից օրգանիզմի ստացած էներգիան բավարարում է մեկ ու կես ժամ ակտիվ աշխատանքի: Համեմատելով խնձորի հետ, այն պարունակում է չորս անգամ ավելի շատ պրոտեին, երկու անգամ շատ ածխաջրեր, երեք անգամ շատ ֆոսֆոր, հինգ անգամ շատ A վիտամին եւ երկաթ ու երկու անգամ շատ վիտամիններ ու հանքային տարրեր, քան մնացած մրգերը:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Շաքարի մեծ պարունակության շնորհիվ դիաբետիկները պետք է սահմանափակվեն օրական մեկ ադամաթզով:
Liana Bagaryan

Автор и администратор сайта 1001recepti.info