MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Բրոկկոլին պարունակում է վիտամիններ C, B, PP, K, U (հակախոցային), բետա-կարոտին (A նախավիտամին, որը գեղեցկության եւ լավ տեսողության աղբյուր է), ասկորբինաթթու: C վիտամինը նրանում մի քանի անգամ ավելի շատ է, քան ցիտրուսային որեւէ մրգի մեջ:
Բրոկկոլին նաև հանքային նյութեր է պարունակում. կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, նատրիումի, երկաթի պարունակությամբ այն մրցակցում է գունավոր կաղամբի հետ` գերազանցելով հանքային աղերի եւ սպիտակուցների քանակությամբ: Ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի քանակության շնորհիվ, բրոկկոլին խորհուրդ է տրվում սրտի անբավարարություն, նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Բրոկկոլիի մեջ քլորոֆիլի մեծ քանակը հրաշալի ազդեցություն ունի արյան բաղադրության վրա:
Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությամբ` բրոկկոլի ծաղկակաղամբը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկայնությունը: Պարզվել է, որ նրանում եղած նյութերը կարող են ակտիվացնել հակաքաղցկեղային գեները եւ մեկուսացնել այդ գեները, որոնք կարող են չարորակ ուռուցքների զարգացման պատճառ դառնալ: Բրոկկոլի օգտագործողների մոտ գեների 400-500 բարենպաստ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք նվազեցնում են քաղցկեղի, ուռուցքների առաջացման ռիսկը:
Բրոկկոլին պաշտպանում է հնարավոր ինֆարկտից, լավացնում է սրտի աշխատանքը: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամենօրյա օգտագործման դեպքում մարդու սիրտը նույնիսկ թթվածնի անբավարարության պայմաններում հրաշալի է աշխատում: Դա բացատրել են բրոկկոլիի մեջ եղած այնպիսի նյութերի քանակով, որոնք խթանում են օրգանիզմում հատուկ սպիտակուցների առաջացումը: Սպիտակուցները պաշտպանում են հյուսվածքները էքստրեմալ պայմաններում, երբ խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը:
Գիտնականները նաև ապացուցել էին, որ բրոկկոլին կարող է կանխել կաթնագեղձերի քաղցկեղը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց ներքին օրգանների մի շարք հիվանդություններ: Լավագույն ազդեցությունն ունենում է շոգեխաշած բրոկկոլին` գոլորշու վրա պատրաստված: Երկար խաշելիս օգտակար հատկությունները կորչում են: Բրոկկոլին նաեւ որոշակիորեն չեզոքացնում է ծխախոտի` թոքերի վրա ունեցած վատ ազդեցությունը, նվազում է թոքերի որոշ քրոնիկ հիվանդությունների հնարավոր զարգացումը, որոնք հաճախ ծխողների մահվան պատճառ են դառնում:
Բրիտանացի գիտնականները նաեւ համոզված են, որ շաքարախտի դեպքում եւս չափազանց օգտակար է բրոկկոլին ամենօրյա սննդակարգի մեջ ընդգրկելը: Բրոկկոլիի շնորհիվ հնարավոր է կանխել կրծքի քաղցկեղի հնարավոր զարգացումը: Բրոկկոլիի թարմ հյութի հաճախակի օգտագործումը 2 անգամ նվազեցնում է նաեւ միզափամփուշտի քաղցկեղի զարգացումը: Այս հյութով նաեւ կարգավորում են արյան ճնշումը, կանխարգելում են աթերոսկլերոզը եւ ժամանակից շուտ ծերացումը: Իմունային համակարգի ամրապնդման համար խորհուրդ է տրվում բրոկկոլիի թարմ հյութ խմել ամեն օր: Այս բույսը նաեւ հակացելյուլիտային հատկություն ունի: Այն հաճախ օգտագործեք թարմ վիճակում` աղցանների մեջ, նաեւ կարող եք սառեցնել եւ ձմռանը օգտագործել: Հիշեք, որ եփելու ընթացքում բրոկկոլիի մեջ եղած օգտակար նյութերը նվազում են: Պետք է թարմ վիճակում օգտագործել:
Բրոկկոլին, ըստ ֆրանսիացի և ամերիկացի գիտնականների, սուլֆորաֆանի մեծ քանակության շնորհիվ հակամիկրոբային հատկություն ունի, և դրա ամենօրյա օգտագործումն օգնում է օրգանիզմին պայքարել չարորակ երեւույթների, վիրուսների դեմ:



Автор и администратор сайта 1001recepti.info