MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Բժիշկների մի մասը պնդում է, որ այս մթերքում մի շարք օգտակար նյութեր են պարունակվում, մյուսներն էլ կարծում են, որ ձվի օգտագործումը հրահրում է խոլեստերինի մակարդակի բարձրացման: Ինչ անել, հրաժարվել առավոտյան ձվածեղից, թե ոչ: Լ.Գրիգորյան, ք.Երևան
Հարկ չկա ձվի օգտագործումից լիովին հրաժարվել: Չէ որ օրական 1-2 ձուն խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում, քանի որ այն օրգանիզմն ինքն է արտադրում հագեցած ճարպերից, այլ ոչ թե խոլեստերինով հարուստ մթերքից, որին դասվում է նաև ձուն:
Եվ, ընդհանրապես, սննդի մեջ խոլեստերինը հավասարազոր չէ արյան մեջ խոլեստերինին: Սննդային խոլեստերինն ավելի քիչ խնդիր է առաջացնում, քանի որ ավտոմատ կերպով չի փոխառում այն խոլեստերինը, որը խցանում է անոթները: Եվ, նույնիսկ, եթե նշենք այն մթերքները, որոնց մեջ խոլեստերին շատ է պարունակվում, ապա դա ոչ թե ձուն է, այլ մսամթերքն ու կաթնամթերքը: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական 6 ձվի օգտագործումը կանանց մոտ 40%-ով իջեցնում է կաթնագեղձի քաղցկեղի ռիսկը: Բացի այդ, չարժե մոռանալ, որ ձուն լիարժեք սպիտակուցի և լյութեինի աղբյուր է, հատկապես, լյութեինն է աչքը պահպանում կատարակտայից: Հետազոտությունները հիմք են տալիս կարծելու, որ ձուն նաև կանխարգելում է թրոմբների առաջացումը, նվազեցնելով ինֆարկտն ու ինսուլտը:
Այնուամենայնիվ, հարկ է հաշվի առնել, որ միջին մեծության ձվի դեղնուցի մեջ պարունակվում է 213 մգ խոլեստերին, իսկ այս նյութի ամենօրյա օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ն: Դրա համար 3 ձվից պատրաստված ձվածեղն արդեն չափից ավելի կլինի: Ամենալավը թերխաշած կամ պինդ խաշած 1-2 ձուն է:



Автор и администратор сайта 1001recepti.info