Պատրաստեք սնկով և մոցառելայով կայլցոնե հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և մոցառելայով կայլցոնե շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սնկով և մոցառելայով կայլցոնե շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Պատրաստեք պիցցայի խմոր` ալյուրը մաղեք, ավելացրեք աղը և խմորիչը: Կենտրոնում փոսիկ արեք, լցրեք այնտեղ 300 մլ ջուր ձիթապտղի յուղի հետ: հունցեք խմորը և դրեք տաք տեղ, որպեսզի այն երկու անգամ իր ծավալից ավելանա: Բաժանեք խմորը 4 մասի, և ամեն մեկը գրդնակեք: ( 30 սմ տրամագծով և 3 մմ հաստությամբ): Պատրաստեք միջուկը` տաք թավայի մեջ ձիթապտղի յուղով տապակեք կտրատած սունկը, մանրացված սխտորը և ուրցը: Երբ սունկը գրեթե պատրաստ կլինի վրան ավելացրեք կարագ, լավ խառնեք միջուկը, համեմեք աղով և պղպեղով: Ավելացրեք տոմատի մածուկը և եփեք ևս մի քանի րոպե: Հետո ավելացրեք կտրատած խոզապուխտը, լավ խառնեք և վերցրեք կրակի վրայից: Միջուկը լցրեք գրդնակած խմորի վրա, վրան լցրեք քերած մոցառելլան, համեմք աղով պղպղով : Խմորը կեսից ծալեք և եզրերը լավ ամրացրեք:
Դրեք կայլցոնեն ալյուրով պատած տապկոցի վրա, թողեք թխվի տաք ջեռոցում 10-15 րոպե: