Պատրաստեք ժուլյեն սնկով և հավի մսով հետևյալ բաղադրատոմսով
Ժուլյեն սնկով և հավի մսով շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ժուլյեն սնկով և հավի մսով շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Հավի խաշած միսը, սոխը, սունկը մանր կտրատել: Սունկը և սոխը տապակել, ավելացնել միսը, մի փոքր էլ միասին տապակել: Պատրաստել թանձրահյութը. կարագը հալել, ավելացնել ալյուրը: Մի փոքր բովել, հետո կաթով բացել: Ավելացնել նաև թթվասերը և մայոնեզը: Եռացող սոուսի մեջ լցնել նախապես քերած պանիրը: Մսի, սոխի, սնկի խառնուրդը հավասարաչափ լցնել կաթսայիկների մեջ, վրան լցնել սոուսը և դնել տաք ջեռոցի մեջ: Երբ կարմրի, պատրաստ է: Մատուցել տաք վիճակում:
Автор и администратор сайта 1001recepti.info