Պատրաստեք լոլիկով բրուսկետա հետևյալ բաղադրատոմսով
ԼՈԼԻԿՈՎ ԲՐՈՒՍԿԵՏԱ Իտալական Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
ԼՈԼԻԿՈՎ ԲՐՈՒՍԿԵՏԱ Իտալական Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Լոլիկները գցել եռման ջրի մեջ, կեղևը մաքրել: Կիսել մեջտեղից, սերմերը հեռացնել: Մաքրած լոլիկները խորանարդաձև կտրատել: Հացը կտրատել 2 սանտիմետր հաստության շերտերի, շարել տապակի վրա: Ջեռոցը 250С տաքացնել: Սխտորը մաքրել, կիսել: Հացերը դնել ջեռոցի մեջ երկու րոպե, շուռ տալ: Հացերի վրա սխտոր քսել, վրան առատ բուսայուղ լցնել: Լոլիկները դնել հացերի վրա, պատառաքաղով սեղմել: Ըստ ճաշակի աղ, պղպեղ անել: Ռեհանը լվանալ, զարդարել բրուսկետիները: Վրան քերած պանիր լցնել: Մատուցել տաք վիճակում:
Автор и администратор сайта 1001recepti.info