Պատրաստեք կարելական կարկանդակներ: կալիտկա հետևյալ բաղադրատոմսով
Կարելական կարկանդակներ: Կալիտկա շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Կարելական կարկանդակներ: Կալիտկա շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Ալյուրը, աղը, 1 ճաշի գդալ բուսայուղը խառնել թթվեցրած կաթի հետ: Խմոր հունցել, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և թողնել կես ժամ: Սոխը և ապուխտը խորանարդաձև կտրատել: Տապակել բուսայուղի մեջ: Խաշած կարտոֆիլը մաքրել, կտրատել մանր, տապակել մի քանի րոպե: Խմորը փոքր մասերի բաժանել, բացել: Արդեն իրար խառնված պատրաստի միջուկը դնել խմորի վրա: Այնպես պետք է անել, որ խմորի երեսը բաց մնա, միջուկը երևա: Կալիտկայի խմորի եզրերը դեպի վերև ենք սեղմում, ստացվում է աստղաձև կամ կլոր խմորիկ: Ջեռոցի տապակի վրա թուղթ դնել, յուղել: Շարել կալիտկաները, ամեն մեկի վրա թթվասեր դնել: Թխել կես ժամ տաք ջեռոցում, հանելուց հետո վրան կարագ քսել:
Автор и администратор сайта 1001recepti.info