Պատրաստեք բուտերբրոդներ շերտավոր հետևյալ բաղադրատոմսով
Բուտերբրոդներ շերտավոր Հայկական Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Բուտերբրոդներ շերտավոր Հայկական Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Կարագը հարել, ավելացնել պանիրը: Զանգվածը երեք մասի բաժանել: Մի մասին խառնել սամիթը և կիտրոնի հյութը, մյուս մասին` մանրացրած հորթի միսը և պղպեղը, երրորդ մասին խառնել լոլիկն ու պղպեղը: Հացի կեղևը հեռացնել, շերտերով կտրել: Ներքևի շերտին քսել կանաչիով կարագը, դնել հացի մյուս շերտը, քսել մսով կարագը, մի շերտը ևս դնել, քսել լոլիկով կարագը: Վրան ծածկել հացի հաջորդ շերտով: Վրան ոչ շատ մեծ ծանրություն դնել և թողնել սառնարանում երկու ժամ: Մատուցելուց առաջ քառակուսի կտրատել:
Автор и администратор сайта 1001recepti.info